Բաժիններ՝

Վերարկուի գրպանից դրամապանակ գողացողին հայտնաբերեցին

Հունվարի 18-ին, ժամը 18.20-ին, 1954 թ. ծնված Անահիտ Հ.-ից ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ տան միջանցքում դրված վերարկուի գրպանից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 60.000 դրամ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դրամապանակը գողացել է 1973 թ. ծնված Անուշիկ Ա.-ն, որը նույն օրը, ժամը 23.30-ին, իրենց բնակարանից բերման է ենթարկվել, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել գումարը:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս