
Այս գիշեր դիվերսիայի հետևանքով զոհված Նահապետը 2 ամիս առաջ էր երեխա ունեցել. news.am

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձի ժամանակ զոհված հայ զինծառայող 33-ամյա Նահապետ Ասատրյանն Արագածոտնի մարզի Լուսագյուղ համայնքից է:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում համայնքի ղեկավար Քաջիկ Զաքարյանը հայտնեց, որ Նահապետն ամուսնացած էր, 3 երեխա ուներ:
«Երեխաները շատ փոքր են, մեծը նախակրթարանում է սովորում, իսկ ամենափոքրն էլ՝ աղջիկը, երկու ամիս առաջ է ծնվել: Այս պահին էլ երեխան հիվանդանոցում է, առողջական խնդիրներ ունի: Նահապետի ընտանիքը մեզ մոտ է ապրում»,- ասաց գյուղապետը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: