Բաժիններ՝

Մշտապես գոյություն ունի ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները խստացնելու հնարավորություն. Լեհաստանի արտգործնախարար

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը կարող է խստացնել Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցները՝ Ուկրաինայում իրավիճակի ապակայունացման շարունակման համար: Այս մասին Վարշավայում հայտարարել է Լեհաստանի արտգործանախարար Գժեգոժ Սխետինը.

«Խնդրում եմ հիշել, որ մշտապես գոյություն ունի պատժամիջոցները խստացնելու, դրանք առավել ցավոտ դարձնելու հնարավորություն: ԵՄ-ի Խորհրդի վերջին նիստում որևէ մեկը չառաջարկեց մեղմացնել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները»:

Սխետինն անընդունելի է համարել Արևմտյան ու Հարավային Եվրոպայի երկրների մի շարք քաղաքական գործիչների կարծիքը, թե պետք է վերադառնալ Ռուսաստանի հետ հարաբերությունների business as usual (սովորական բիզնես) ձևաչափին. «Սա այլ իրավիճակ է, և պետք չէ այդպիսի վերաբերմունք՝ հատկապես Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելուց և Դոնբասի անջատողականներին նրա աջակցելուց հետո»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս