Բաժիններ՝

Թուրքիայի խորհրդարանը հրաժարվել է կոռուպցիայի մեջ մեղադրվող նախկին նախարարների գործը հանձնել դատարան

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանը հրաժարվել է կոռուպցիոն սկանդալից հետո պաշտոնանկ արված նախարարների գործը հանձնել դատարանին:

Խոսքը գնում է էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայանի, Եվրամիության հարցերով նախկին պետնախարար Էգեմեն Բաղըշի, շրջակա միջավայրի ու քաղաքաշինության նախկին նախարար Էրդողան Բայրաքթարի ու ներքին գործերի նախկին նախարար Մուամմեր Գյուլերի մասին:

Խորհրդարանի երեկվա նիստին մասնակցել է 517 պատգամավոր, որոնցից 264-ը կողմ են քվեարկել նախարարների գործը դատարանին հանձնելուն, 264-ը դեմ, 7-ը ձեռնպահ են մնացել, 1 քվե դատարկ է եղել, իսկ 3 քվե ճանաչվել է անվավեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031