
Պերմյակովի հետ միասին պետք է դատել նաև նրան բանակ ուղարկած բժիշկներին. Տիգրան Քյոսայան

Հանրահայտ դերասան և ռեժիսոր Տիգրան Քյոսայանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Գյումրու ողբերգական դեպքերին: Նախևառաջ Քյոսայանը ողջունել է մարդասպան, ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին Հայաստանում դատելու մասին ընդունված որոշումը:
Հաջորդ գրառման մեջ ռեժիսորն ընդգծում է, որ ինքը Պերմյակովի հետ միասին կդատեր նաև բժշկական այն հանձնաժողովի բժիշկներին, որոնք այդ մարդասպանին թույլ են տվել հայտնվելու ռուսական բանակում: