Աշխարհահռչակ մանկաբույժ Ռոշալը, տեղեկանալով փոքրիկի մահվան մասին, առաջինն ինքն է հրաժարվել մասնակցել Մակախովի շոուին. ՉԻ

«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է. «Մալախովի հրավերը ընդունել է աշխարհահռչակ մանկաբույժ Ռոշալը, որը, սակայն, տեղեկանալով փոքրիկի մահվան մասին, առաջինն է հրաժարվել մասնակցել շոուին՝ ասելով, որ դա իր համար անձնական ողբերգություն է, և ինքը հրաժարվում է երեւալ էկրաններին։ Հավելենք նաեւ, որ Ռոշալը շուրջ մեկ շաբաթ կապի մեջ է եղել փոքրիկի կյանքը փրկել ցանկացող բժիշկների հետ, ավելին՝ որոշ դեղամիջոցներ հենց ինքն է Մոսկվայից ուղարկել Հայաստան»։

Թերթի փոխանցմմաբ՝ Մալախովի հաղորդմանը հրավիրված են եղել ՌԴ-ում հայտնի հայազգի ռեժիսոր Տիգրան Քյոսայանը, ՌԴ-ում բնակվող հայազգի հայտնի երգչուհի Ռոքսաննա Բաբայանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս