Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցում է մինչև 100 վրացի կամավորական. Կալանդաձե

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Գեորգի Կալանդաձեն երեկ հայատարարել է, որ Ուկրաինայում պատերազմում է մինչև 100 վրացի կամավորական, սակայն ստույգ թիվն ասելը հնարավոր չէ:

Գեներալը, ով գտնվում է Ուկրաինայում, այդ մասին հայտարարել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում. «Մենք խնդրում ենք միայն մեկ բան, որպեսզի Վրաստանի կառավարությունն օգնի զոհվածների ընտանիքներին, իսկ մենք՝ Ուկրաինայում պատերազմին մասնակցողներս, չունենք օգնության կարիք»:

Կալանդաձեն 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ժամանակ գլխավորել է Վրաստանի զինված ուժերի 4-րդ բրիգադը: Նա Վրաստանի գլխավոր դատախազությանը մեղադրել է իր դեմ «գործ թխելու» մեջ:

Տեսանյութեր

Լրահոս