Բաժիններ՝

Ռուսաստանը մեկուսացնելու փորձերը չեն պսակվի հաջողությամբ. Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը մեկուսացնելու փորձերը չեն պսակվի հաջողությամբ.

«Մենք մեր արևմտյան գործընկերներից ոչ քիչ հայտարարություններ ենք լսում, որ անհրաժեշտ է հետագայում նույնպես մեկուսացնել Ռուսաստանը: Նախագահ Օբաման ազգին հղած իր երեկվա ուղերձում նույնպես հայտարարել է այդ մասին: Այդ բոլոր փորձերը կլինեն անարդյունավետ»:

Լավրովի խոսքերով՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդին իր ուղերձում նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ հասկացնել է տվել, որ Ռուսաստանը երբեք չի գնալու ինքնամեկուսացման, կասկածի, թշնամիներ որոնելու ճանապարհով.

«Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև հարաբերությունները լրջորեն սրվել են: Ռուսաստանն ԱՄՆ-ին կոչ է անում վերադարձ կատարել կառուցողական փոխգործակցության: Դա հնարավոր է իրավահավասար համագործակցության հենքի և միմյանց շահերը հաշվի առնելու վրա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս