Սերյոժայի մարմինը դուրս բերեցին Սուրբ Նշան եկեղեցուց. news.am
news.am-ը գրում է. Դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի ամենակրտսեր անդամի՝ 6-ամսական Սերյոժայի մարմինը դուրս բերեցին Գյումրու Սուրբ Նշան եկեղեցուց, որտեղ քիչ առաջ ավարտվեց հուղարկավորության կարգը:
Թաղման թափորն այժմ ուղեւորվում է Շիրակի գերեզմանատուն, որտեղ փոքրիկին հողին կհնաձնեն հարազատների՝ քրոջ, ծնողների, հորաքրոջ եւ տատիկ, պապիկի կողքին:
Ի դեպ, այսօր՝ Ավետիսյանների ընտանիքի վեց անդամների մահվան յոթնօրեքն է:
Եկեղեցու ներսում եւ բակում այնքան շատ մարդ է հավաքվել, որ նրանց մեծ մասը հուղարկավորության կարգին հետեւել է դրսում կանգնած: Սերյոժա Ավետիսյանին հրաժեշտ տալու համար Գյումրի են մեկնել բազմաթիվ քաղաքացիներ Հայաստանի տարբեր շրջաններից:
Երեւանից մեծ թվով պատգամավորներ են մեկնել Գյումրի, նրանցից շատերը չկարողանալով զսպել հուզմունքը, արարողությանը հետեւում էին արտասվելով: