Բաժիններ՝

«Մենք միշտ քիչ մը սիրահարված ենք մեր ռուս ախպոր վրա, հիմա մի քիչ ջղայանացած ենք, այդ տականքին, որ տան՝ ամենաքիչը մի 5-6 տարով կնվիրվենք». Վովա Վարդանով

«Մենք Ռուսաստանի Դաշնության հետ ունենք 2 պայամանգիր իրենց զինվորականների այստեղ գտնվելու հետ կապված՝ մեկը 102-րդ ռազմաբազայի, մեկը՝ սահամանապահ զորքերի հետ կապված»: Այսօր ասուլիսի ժամանակ ասաց հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը՝ հավելելով, թե այդ երկու պայմանագրերը խախտվել են՝ Վալերի Պերմյակովին բռնելու և դրանից հետո ռուսական կողմի մոտ պահելու պատճառով:

Հիշեցնենք, որ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վ. Պերմյակովը հունվարի 12-ին Գյումրիում ընտանիքի 7 անդամների ողբերգական սպանդի հիմնական կասկածյալն է:

Վ. Վարդանովը նշեց, որ պայմանագրի համաձայն՝ սահմանապահ զորքերը՝ ռուսական, թե հայակական, երբ հայտաբերում են հայ-թուրքական և հայ-պարսակական սահմանը խախատողին, իրար հետ հետաքննություն են անցկացնում, և տալիս են Հայաստանի իշխանություններին, որովհետև այդ «խախտողը» խախտում է Հայաստանի, ոչ թե Ռուսաստանի օրենքները.

«Մենք ռուսների հետ համատեղ վաղուց խախտում ենք այդ պայմանավորվածությունը, ես նկատի ունեմ այն դեպքերը, երբ, ասենք, քրդերը անցնում էին սահմանը: Դեպքեր է եղել ռուսական սահմանապահներն են իրենց ձերբակալել, դեպքերը է եղել իրենց ձերբակալել են հայկական ազգային անվտանգության ուժերը ու հանձնել են ռուսական կողմին: Դա ինչ-որ տեղ բացատրվում է նրանով, որ մեր իշխանությունները քիչ մը վախկոտ են, պատասխանատվություն իրենց վրա չեն ուզում ունենալ ու այդպես «բրդում» են պարտնյորի վրա»:

Երկրորդը, ըստ Վ. Վարդանովի,  միջազգային պայմանագրի խախտումն է. «Ի դեպ, ռուսական գլխավոր կանոնանդրության մեջ ասված է, որ իրենց օրենքները գերիշխող են, եթե չեն հակասում միջազգային պայմանագրերին: Միջազգային պայմանագիրը նաև 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ մեր պայմանավորվածություն է ռուսական կողմի հետ, որտեղ պարզ 4-րդ կետում ասվում է՝ ցանկացած հանցագործություն, որը տեղի է ունենում Հայաստանի տարածքում՝ այդ ռազմաբազայի զինծառայողների կողմից կատարված, այդ մարդը հանձնվում է հայկական իշխանություններին, և հետաքննությունն էլ, քննությունն էլ, դատավարությունն էլ մեր բարի կամքի դեպքում ընդհանուր է վարվում, եթե մենք այդ բարի կամքը չեն դրսևորում, միայն մենք ենք հետաքննությունը վարում: Միանշանակ 2 կետ է խախտվել»:

Վ. Վարդանովը կարծում է՝ ՀՀ ղեկավարությունը շատ հաճախ պատասխանատվությունը բրդում է ռուսի վրա, որը վերցնում է այդ պատասխանատվությունը. «Հիմա որ այդ տականքին վերցրել, պահում է և պետք է պահի, ինքը շատ մեծ բազմակողմանի հարվածների տակ է ընկնելու: Չեմ կարողանում հասկանալ: Իրենց մինչև հիմա թվում է՝ իրենք աշխարհի տերն են, մենք էլ վերջին կտորն ենք այդ աշխարհի, որի տերն իրենք են: Իրենց ձեռք կտար, որ այդ անասունին տային մեզ, մենք մեր հարցերը լուծեինք»:

168.am-ի դիտարկմանը՝ եթե իրենց ձեռք է տալիս Վ. Պերմյակովին ՀՀ-ին հանձնելը, նշանակո՞ւմ է՝ ՀՀ իշխանություննե՞րն են շահագրգիռ, որ նրան Ռուսաստանին հանձնեն, Վ. Վարտանովն այսպես պատասխանեց.

«Չգիտեմ, քիչ առաջ ասացի, որ ժամանակին մեր իշխանությունները պատասխանատվությունից խուսափել են, այս դեպքում չեմ կարող հասկանալ: Ավելի շուտ երևի Ռուսաստանի կառավարությունը չի թողնում, որ այդ տականքը մեր ձեռքում հայտնվի, այդ էլ անհասկանալի ամբիցիաների բան է: Մենք միշտ քիչ մը սիրահարված ենք մեր ռուս ախպոր վրա, հիմա մի քիչ ջղայանացած ենք, հետո այդ տականքին, որ տան, մենք ամենաքիչը մի 5-6 տարով կնվիրվենք»,- նշեց նա:

 

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս