Բաժիններ՝

Գյումրիում հրաժեշտ են տալիս Սերյոժա Ավետիսյանին (ուղիղ)

Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում այսօր՝ հունվարի 21-ին, սկսվել է դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի ամենակրտսեր անդամի՝ 6 ամսական Սերյոժայի հուղարկավորության կարգը:

Փոքրիկի շուրջբոլորը տասնյակ խաղալիքներ են, որոնք իրենց հետ բերել են նրան հրաժեշտ տալու եկած համաքաղաքացիները:

Սերյոժայի կողքին հարազատներն են, որոնք վերջին մեկ շաբաթվա մեջ արդեն երկրորդ անգամ են նույն եկեղեցում հրաժեշտ տալիս Ավետիսյանների ընտանիքի անդամներին:

6 ամսական Սերյոժային կհուղարկավորեն Շիրակի գերեզմանատանը՝ քրոջ, ծնողների, հորաքրոջ եւ տատիկ, պապիկի կողքին:

Տեսանյութը՝ Azatutyun Radiokayan-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031