Սթոլթեբերգն այդ հայտարարությունն արել է ՆԱՏՕ-ի տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս:
Հունվարի 31-ի առավոտյան ահազանգ է ստացվել՝ Ֆուչիկի 24 շենքի բնակարաններից մեկից աղմուկի ձայներ լսվելու մասին։ Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողները և բնակարանում հայտնաբերել Բարսամյանի դին և ևս երեք անձի։
Հարցին՝ եթե ԲՀԿ-ն գա իշխանության, դա կհամարե՞ք իշխանափոխություն, և արդյոք նրանց կողքին կլինե՞ք, Տիգրան Կարապետյանը պատասխանեց. «Այո, կհամարեմ իշխանափոխություն…
Նույն ժամանակահատվածում հակառակորդն իրականացրել է դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ժամանակին հավաստանշվել են հայ դիրքապահների կողմից և ետ շպրտվել:
Դա տեղի է ունեցել ձյան ու մառախուղի բացակայության պայմաններում:
Հունվարի 27-ին Երևանի քաղաքապետարանի տարածած մամլո հաղորդագրության համաձայն՝ Մայրաքաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի որոշակի ուղեգծերում նկատվող ուղևորահոսքի նվազումով պայմանավորված հունվարի 26-ից որոշ երթուղիներից օգտվող քաղաքացիներն այսուհետ կսպասարկվեն տվյալ երթուղուն զուգահեռ գործող այլ երթուղիներից:
Հունվարի 30-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ Հայ կոմպոզիտորական արվեստի 6-րդ փառատոնի՝ Էդգար Հովհաննիսյան ֆեստի հերթական համերգը։
Գյումրի քաղաքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործով տուժողների իրավահաջորդներ Եգոր Ադամյանը, Լուսինե Ավետիսյանը և Ռիտա Պետրոսյանը դիմել են Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին՝ անվճար հիմունքներով իրավաբանական օգնություն տրամադրելու հարցով։
«Վրաստանում նախնական կալանքի չարաշահում» խորագրով հայտարարության տակ ստորագրել է Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների 30 ներկայացուցիչ:
Փսակին ընդգծել է, որ Քերիի այցն ի ցույց կդնի Ուկրաինայի ու նրա ժողովրդի հանդեպ ԱՄՆ-ի աջակցությունը:
«168 ժամը» ՀՀ Քննչական կոմիտեից հետաքրքրվել էր՝ արդյոք Գյումրիում Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովից վերցվե՞լ են արյան, մեզի, մազի փորձանմուշներ, եթե՝ այո, ապա ե՞րբ են դրանք վերցվել: Ի պատասխան՝ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ «քրեական գործի շրջանակներում Պերմյակովից 2015թ. հունվարի 21-ին վերցվել են արյան և մազի փորձանմուշներ, որոնց նկատմամբ նշանակվել են փորձաքննություններ»: «168 ժամի» այսօրվա համարում, սակայն, տեղի է ունեցել վրպակ. «մազ» բառի փոխարեն նշվել է «մեզ»:
Մենք բոլորս հասկանում ենք, որ Ռիգան չի դառնա այն քաղաքը, որում հայտարարվելու է եվրոպական հեռանկարի մասին:
«Մեզ ապշեցրեց, որ դատավճռի ընթերցման ժամանակ Վարդան Պետրոսյանը, կրելով մեր եռագույնով շարֆը, հպարտ կանգնած էր եւ կարծես թե Ղարաբաղում 2 թուրք էր սպանել ու դրա համար էր դատապարտվում: Այս է ողջ դատաքննության ընթացքում Վարդան Պետրոսյանի եւ նրա կողմնակիցների վարքագծի հայելին: Մի՞թե սա է մեր մտավորականության իրական դեմքը»:
Աբաշիձեի ու Կարասինի երկխոսության վերջին փուլն անցկացվել է հոկտեմբերի 16-ին, Պրահայում:
«Մենք ոչինչ չգիտենք, չգիտեինք անգամ, որ մենք դիմելու էինք, որ ներգրավեին մեզ որպես տուժողի իրավահաջորդ, մենք մեր վշտի մեջ տապակվում էինք, հիմա ներգրավված ենք: Են օրը քննիչի հետ հանդիպեցինք, ինքն ասաց, որ մեզ փաստաբան կտրամադրեն: Մի քանի օր լուռ էին, երեկ ուշ երեկոյան փաստաբանների պալատից զանգեցին կանչեցին ու ասացին, որ մեր գործը պաշտպանելու են պաշտպաններ Երեմ Սարգսյանն ու Թամարա Պողոսյանը: Նրանց մենք չենք ճանաչում, դեռ չենք հանդիպել, բայց ասացին, որ ուրիշ փաստաբան էլ եթե ուզենք, կարող ենք վերցնել»:
Խոսելով Գյումրու դեպքերի մասին՝ Տիգրան Կարապետյանը հայտնեց, որ իր կարծիքով այս ամենի տակ շատ մութ բաներ են թաքնված, քանի որ այդքան հեշտ չէ ընտանիք սպանե
Այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Լևան Իզորիան:
Այս մասին նշված է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան թվիթերյան էջում:
Վենեսուելայի պաշտպանության նախարար Պադրինո Լոպեսը հայտարարել է, որ նման որոշում է ընդունվել նախորդ տարի գրանցված բողոքի ակցիաների ժամանակ տեղի ունեցած կատաղի բախումներից հետո:
Երեկ՝ հունվարի 30-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է տեղափոխվել Mercedes G 500 մակնիշի 44 UV 444 համարանիշի ավտոմեքենան:
ԵԽԽՎ-ը Բաքվին կոչ է արել հարգել խոսքի ազատությունը:
Նակայաման, ով ներկա դրությամբ գտնվում է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում` օպերատիվ շտաբում, լրագրողների հետ զրույցում խոստովանել է, որ իրավիճակն անելանելի է:
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 23-ամյա Արսեն Խոջոյանը 2014թ. մարտի 7-ին հայտնվել էր Ադրբեջանի տարածքում, ապրիլի 10-ին՝ վերադարձվել Հայաստան:
Հունվարի 31-ին, ժամը 00.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշեն 6-րդ փողոցում` սպայական հանրակացարանի 1-ին հարկում:
Բժեզինսկին վստահություն է հայտնել, որ 2015 թվականին Դոնբասում տիրող իրավիճակի սրացումը պատահականություն չէ:
Գաղտնի քվեարկության արդյունքում Լազար Եսայանը ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը։ Վերջինիս օգտին քվեարկել է 52 մարդ, 9-ական ձայներ են ստացել մյուս երկու թեկնածուները՝ Մարինա Մարգարյանը և Լևոն Անդրեասյանը։ 2 ձայն անվանվեր է ճանաչվել, իսկ երեք մարդ էլ բոլորին դեմ է քվեարկել։
Հարձակման հետևանքով զոհվել է 3 և վիրավորվել է 12 զինվորական:
Մերկելի խոսքերով` Գերմանիան ու ԵՄ-ի մյուս երկրները մտադիր են սպասել Հունաստանի նոր կառավարության տնտեսական ծրագրին:
Ես ինչպես հարիր է զինվորականին, սպասում եմ ադրբեջանական կողմի հրավերին, որտեղ նրանք պետք է ինձ հիմնավորեն ԱԹՍ-ի հետ կապված իրենց պաշտոնական վարկածը:
Երևանում տեղակայված N զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ նախարար Սեյրան Օհանյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն: