
Առանց արևմտյան պատժամիջոցների` Ուկրաինան կկորցներ իր անկախությունը. Բժեզինսկի

Segodnya.ua-ի փոխանցմամբ` ամերիկացի քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին Վաշինգտոնում լեհ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ուկրաինան միայնակ ի զորու չէ կանգնեցնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Բժեզինսկին դրականորեն է գնահատել ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ժամկետը երկարաձգելու և ընդլայնելու մասին որոշումը և կարծում է, որ առանց արևմտյան պատժամիջոցների` Ուկրաինան կկորցներ իր անկախությունը.
«Եթե չլինեին պատժամիջոցները, ապա Ռուսաստանը դժբախտաբար ունենալու է արձակված ձեռքեր` Ուկրաինայի անկախությունը վերացնելու համար: Կա մեծ հավանականություն, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տեսադաշտում կհայտնվեն այլ երկրներ: Խաղաքարտին շատ մեծ բան է դրված: Դա Եվրոպայի կայունությունն է»:
Բժեզինսկին վստահություն է հայտնել, որ 2015 թվականին Դոնբասում տիրող իրավիճակի սրացումը պատահականություն չէ: