
Վրաստանի քաղաքացիներին թույլատրել են Դոնբասի ռազմական գործողություններին մասնակցել Կիևի կողմից

ZN.UA-ի փոխանցմամբ` Վրաստանի քաղաքացիները, որոնց Ուկրաինայում պատերազմում են պաշտոնական իշխանությունների կողմից, չեն ենթարկվի պատասխանատվության: Այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Լևան Իզորիան:
Նա ընդգծել է, որ Վրաստանի խորհրդարանը դիտարկում է քրեական օրենսգրքում ուղղումներ կատարելու հարցը, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն` արտասահմանում գործող զինված միավորումների կազմում մասնակցելու համար:
Իզորիան հավաստիացրել է, որ այդ ուղղումները որևէ կերպ չեն ազդի Վրաստանի այն քաղաքացիների վրա, որոնք Ուկրաինայի օրինական իշխանությունների իրավասության շրջանակներում մասնակցում են ռազմական գործողությունների:
Իզորիայի խոսքերով` քրեական պատասխանատվության տակ են ընկնում միայն նրանք, ովքեր պատերազմում են ապօրինի ԴԺՀ և ԼԺՀ ապօրինի կազմակերպությունների կողմից:
Ուկրաինայի իշխանությունների կողմից ներկայումս ռազմական գործողություններին մասնակցում է ավելի քան հարյուր վրացի, որոնցից երկուսը զոհվել են: Հայտնի չէ, թե արդյոք կան անջատողականների կողմից հանդես եկող վրացիներ: