Բաժիններ՝

Արսեն Խոջոյանը կաթված չի ստացել

Tesankyun.am-ը գրում է. Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 23-ամյա Արսեն Խոջոյանը 2014թ. մարտի 7-ին հայտնվել էր Ադրբեջանի տարածքում, ապրիլի 10-ին՝ վերադարձվել Հայաստան:

Զանգվածային լրատվության տարբեր միջոցներում տեղեկություններ են տարածվել, որ նա կաթված է ստացել, դեղորայքի պակաս է զգում: Արսենի մայրը՝ տիկին Սվետլանան ասել է, որ կաթված ստանալու մասին լուրը ճիշտ չէ եւ խնդրել է  հերքել այն:

Նա ասել է, որ Արսենը իրենց տանը պառկած է, նյարդային որոշ խնդիրների պատճառով դժվարանում է տեղաշարժվել: Արսեն Խոջոյանը նաեւ մաշկի հիվանդություն ունի, դեղորայք է ընդունում: Սվետլանա Խոջոյանը հայտնել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը Արսենի համար դեղորայք է ուղարկում:

Մոր վկայությամբ՝ առաջիկայում Արսենը բուժզննման նպատակով կմեկնի Երեւան:  Իրենց ընտանիքի ունեցած պարտքերի մասին հարցին նա  ասել է, որ իրենց օգնել են պարտքերը մարելու համար, դրանց մի մասը փակվել է, սակայն այլ պարտքեր կան:

Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանն խոսքով,  Խոջոյանների ընտանիքը բազմանդամ է՝ 9 հոգուց բաղկացած, հոգսաշատ,Խոջոյանները չեն կարողանում պարտքերից ազատվել: Սվետլանա Խոջոյանը Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետարանի ենթակա հիմնարկում՝ գյուղի մշակույթի տանը հավաքարար է աշխատում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս