Բաժիններ՝

Վենեսուելայում զինվորականներին թույլատրվել է կրակել ցուցարարների վրա

BBC-ի փոխանցմամբ` Վենեսուելայի օրենսդրության նոր ուղղումները զինվորականներին իրավունք են տալիս ցուցարարների դեմ մարտական զենք կիրառել այն դեպքերում, եթե նրանք զգան, որ վտանգ է սպառնում իրենց կյանքին:

Վենեսուելայի պաշտպանության նախարար Պադրինո Լոպեսը հայտարարել է, որ նման որոշում է ընդունվել նախորդ տարի գրանցված բողոքի ակցիաների ժամանակ տեղի ունեցած կատաղի բախումներից հետո:

Ընդդիմադիրները հայտարարել են, որ այդ նորարարությունն ուղիղ սպառնալիք է աշխատող դասի համար, իսկ իրավապաշտպանները նոր կանոնները որակել են ոչ սահմանադրական:

Նախորդ տարի Վենեսուելայի մի շարք քաղաքներում երեք ամիս շարունակվել են հակակառավարական ելույթները, որոնց ժամանակ զոհվել է 40 մարդ, ընդ որում` ինչպես ցուցարարներ, այնպես էլ` ոստիկաններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս