ԵՄ-ը Ռիգայում պետք է Հայաստանին ազդանշանի ինտենսիվ փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամության մասին. Ռինկևիչս
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ընթացիկ տարվա մայիսի 21-22-ին Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովից պետք չէ ակնկալել ԵՄ-ին ծրագրի մասնակիցների անդամակցության մասին պոտենցիալ ժամկետների հայտարարում:
Այս մասին Վաշինգտոնում Ատլանտյան խորհրդում ունեցած ելույթում հայտարարել է Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը. «Մենք բոլորս հասկանում ենք, որ Ռիգան չի դառնա այն քաղաքը, որում հայտարարվելու է եվրոպական հեռանկարի մասին:
Միևնույն ժամանակ Ռիգան պետք է դառնա այն քաղաքը, որում մենք ուժի մեջ կպահենք եվրոպական հեռանկարը, երբ կգա դրա ժամանակ, երբ դրան պատրաստ կլինեն ԵՄ-ն ու արևելյան գործընկերները:
Գագաթաժողովը պետք է վերահաստատի եվրոպական ամուր հավատարմությունը «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակիցներ Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի ինտեգրմանը:
Բացի այդ, համոզված եմ, որ ԵՄ-ը պետք է ազդանշանի Ասոցացման համաձայնագիր չստորագրած արևելյան ու հարավային մյուս հարևանների` ներառյալ Հայաստանի հետ ինտենսիվ փոխգործակցությունը շարունակելուն իր պատրաստակամության մասին»:
Ռինկևիչսը կարծում է, որ Ռիգայում կայանալիք գագաթաժողովում պետք է հայտարարվի «Արևելյան գործընկերության» մասնակիցների հանդեպ ԵՄ-ի վիզային ռեժիմի ազատականացման մասին, եթե այդ երկրները կատարեն համապատասխան չափանիշները: