Բաժիններ՝

Չադի զինվորականները Կամերունի տարածքում ոչնչացրել են «Բոկո Հարամի» 123 զինյալի

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Չադի զինվորականները Կամերունի տարածքում գրանցված բախումների ժամանակ ոչնչացրել են «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման 123 զինյալի: Հարձակման հետևանքով զոհվել է 3 և վիրավորվել է 12 զինվորական:

Չադը հարևան Կամերուն զորքեր է ուղարկել հունվարի 17-ին` կապված «Բոկո Հարամի» հաճախակիացած հարձակումների հետ: Չադի իշխանություններն աֆրիկյան երկրներին կոչ են անում դաշինք ձևավորել խմբավորման դեմ պայքարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս