Բաժիններ՝

Մերկելը բացառել է Հունաստանի պարտքը չեղյալ հայտարարելու հնարավորությունը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բացառել է Հունաստանի պարտքը չեղյալ հայտարարելու հնարավորությունը:

Նա հիշեցրել է, որ մասնավոր վարկատուները հրաժարվել են չեղյալ հայտարարել պարտքը, իսկ բանկերը Հունաստանին արդեն իսկ ներել են մի քանի միլիարդ դոլար. «Ես չեմ տեսնում պարտքի հետագա ներման հնարավորություն»:

Մերկելը հայտարարել է, որ Հունաստանին ֆինանսական օգնություն ցուցաբերելու շարունակման համար պայման է հանդիսանում Հունաստանում բարեփոխումներ անցկացնելը:

Մերկելի խոսքերով` իրենք շարունակելու են համերաշխություն հայտնել Հունաստանին ու ճգնաժամից տուժած մյուս երկրներին, եթե այդ երկրները կյանքի կոչեն բարեփոխումները: Մերկելի խոսքերով` Գերմանիան ու ԵՄ-ի մյուս երկրները մտադիր են սպասել Հունաստանի նոր կառավարության տնտեսական ծրագրին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս