
Հրդեհ է բռնկվել սպայական հանրակացարանում

Հունվարի 31-ին, ժամը 00.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշեն 6-րդ փողոցում` սպայական հանրակացարանի 1-ին հարկում:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻԱԽ-ն և երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Ռ. Գ.-ի բնակարանի հյուրասենյակում այրվել են փայտյա կառուցատարրերը` 2 քմ:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն