2014 թվականը «սև տարի» էր ՆԱՏՕ-ի համար. Սթոլթենբերգ
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ 2014 թվականը «սև տարի» էր ՆԱՏՕ-ի համար: Սթոլթեբերգն այդ հայտարարությունն արել է ՆԱՏՕ-ի տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս:
Սթոլթենբերգի խոսքերով` ծայրահեղականները բռնություններ են տարածում դաշինքի հարավային սահմաններին` Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, ինչպես նաև ահաբեկչություն է տարածվում անմիջականորեն ՆԱՏՕ-ի երկրներում:
Սթոլթենբերգը հավելել է, որ ՆԱՏՕ-ի արևելյան սահմաններին Ռուսաստանն օգտագործում է բանակ` Ղրիմը բռնակցելու, Դոնբասն ապակայունացնելու ու հարևաններին ահաբեկելու համար` խախտելով միջազգային օրենսդրությունը.
«2014 թվականին ՆԱՏՕ-ի զինվորականները դաշինքի երկնքում որսացել են ռուսական 400 մարտական ինքնաթիռ, ինչը քառակի ավելին է` համեմատած 2013 թվականի հետ: Այդ դեպքերի ավելի քան 1/3-ը գրանցվել է Մերձբալթիկայում:
Նախորդ տարվա սպառնալից փոփոխություններին հարմարվելու համար ՆԱՏՕ-ն անցկացրել է 200 զորավարժություն, իսկ հաջորդ շաբաթ ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները կքնարկեն Արևելյան Եվրոպայում վեց հավելյալ բազա հիմնելու հարցը:
Դիվանագիտական ճակատում էլ դաշինքն աջակցում է Արևմուտքին` կապված Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու քաղաքականության հետ»: