Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավարի` քաղաքական հարցերով տեղակալ Բրայան Մաքքեոնը:
27.02.2015թ.՝ ժամը 20:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Էմիլի Սաֆարյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգով մահացու հրազենային վնասվածք է հասցրել ինքն իրեն՝ ստորին ծնոտի շրջանում:
Գենադի Գուդկոն հայտարարել է, որ Բորիս Նեմցովի սպանությամբ սկսվել է «ժողովրդի թշնամիներին» գնդակահարելու գործընթացը:
Աթանի դպրոցում տարիներ առաջ 60-ից ավելի աշակերտ էր սովորում: Հիմա նրանց թիվը 32 է: Գյուղում երիտասարդ ընտանիքները աշխատանք չունեն, հետևաբար գյուղում չեն մնում:
Երեկ Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սէֆիլյանը կոչ էր արել «հանցավոր իշխանությունների դեմ պայքարելու համար» դիմել զանգվածային անհնազանդությունների, մասնավորապես՝ կոչ էր արել չվճարել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքները:
Մարդասպանների կրակոցով դա փլուզվեց:
«Անցած տարի նոյեմբերի 20-25-ից գինու և կոնյակի արտահանումները ՀՀ-ից պրակտիկորեն դադարեցված են: Այսօր ֆինանս չի գալիս հայ արտադրողին: Այդ գումարը մենք մղում էինք աշխատավարձերին, հարկերին, վարկերին, մատակարարներին: Բանկերին չի անհանգստացնում, թե ինչ է կատարվում, իրենց վարկերի տոկոսն են ուզում` ըստ գրաֆիկի: Այս մասով մենք կառավարությունից ակնկալում ենք, որ գոնե առաջիկա 3-4 ամիսներին, որ փոփոխություն չի սպասվում, վարկերի դասակարգման մեխանիզմը փոխեն և ավելի լոյալ ու լիբերալ գտնվեն, որ արտադրողների մասին էլ մտածեն»,- 168.am-ին ասել է Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Ըստ նրա՝ այս ֆորսմաժորային իրավիճակում կառավարությունը պետք է աջակցի արտադրողներին։
«Մենք չենք գնա Երեւան, թող ինքը գա էստեղ, եթե չգա, մենք ցույցի դուրս կգանք: Մենք իրեն մինչեւ հինգշաբթի ժամանակ ենք տալիս, եկավ-եկավ, չէ՝ ուրբաթ օրը դուրս ենք գալիս ցույցի»:
Ղրիմի անցումը Ռուսաստանին ՆԱՏՕ-ի համար խստապես փոխել է ուժերի դասավորվածությունը Սև ծովում:
Սաակաշվիլու խոսքերով` Նեմցովը կասկածներ ուներ բռնի մահվան հնարավորության մասին:
Նեմցովը հայտարարել էր, որ երբևէ չի թաքցրել իր քաղաքական հայացքները:
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը Ռուսաստանին կոչ է արել իրականացնել հանցանքի արագ, անկողմնակալ ու թափանցիկ հետաքննություն:
Փետրվարի 28-ին, ժամը 02.00-ին ՌԴ ԱԻՆ հյուսիս կովկասյան տարածաշրջանային կենտրոնի հերթապահից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 00.15-ին Կովկաս դաշնային ավտոճանապարհին` Զալսկի շրջանի Պսինադուխա գյուղի մոտակայքում, բախվել են «Մերսեդես» մակնիշի բեռնատարը և «Մերսեդես Վիտո» մակնիշի 17DS707 պ/հ միկրոավտոբուսը:
2014 թվականին շփման գծում գրանցվել է հրադադարի ռեժիմի խախտումների աճ և ռեկորդային թվով մահվան դեպքեր:
Նա արտակարգ, համարձակ և անկեղծ մարդ էր:
Ռյաբկովի խոսսքերով` Ռուսաստանը չի պլանավորում նախապես հայտարարել իր գործողությունների մասին:
Յոթ տարի առաջ՝ հենց այս օրերին, Հայաստանում տեղի էին ունենում փոթորկահույզ իրադարձություններ: Նախագահական «ընտրություններին» հաջորդեցին ընդդիմության անդադար հանրահավաքները Ազատության հրապարակում, որոնք ընդմիջվեցին բացառապես իշխանության բռնությունների պատճառով:
«Ես ծանր սթրեսի մեջ եմ։ Ես հասկանում եմ, որ ինձ կարող էին սպանել։ Նույն սարսափելի զգացողությունն ունեցա մեկ ու կես տարի առաջ, երբ թալանեցին իմ տունը»:
Գերմանիայի Բիլիֆելդ քաղաքի մշակութային համայնքի ղեկավար խորհրդի անդամ, սպանված 36-ամյա Գրիգոր Գրիգորյանի մտերիմները չեն հավատում, որ տղային կարող էին սպանել ավտոկայանատեղիի շուրջ առաջացած վիճաբանության համար, քանի որ Գերմանիայում ավտոկայանատեղիներն այնքան մեծ են, որ որեւէ մեկն այդ հարցի շուրջ չի վիճի:
Բորիս Նեմցովը սպանվել է անցած գիշեր, Մոսկվայի կենտրոնում:
Երեկ լուրեր տարածվեցին, թե «Հրազդան» տոնավաճառից «արտագաղթած» առեւտրականների հիմնական մասը որոշել է հրաժարվել Գագիկ Ծառուկյանի տրամադրած, Աբովյանում կառուցվող անվճար տաղավարներից, վերադարձել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշ) պատկանող շուկա եւ համաձայնել նոր պայմանագրեր կնքել պատգամավորին պատկանող տոնավաճառի տնօրինության հետ:
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին ԱԳ նախարար, Աժ պատգամավոր Վարդան Օսկանյանը պատրաստվամ է առաջիկա օրերին պատգամավորական մանդատը վայր դնելու և ԲՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարություն անել:
Երբ Պեսկովին հարցրել են, թե Նեմցովի սպանությունն ինչպես կարող են ընդունել արևմտյան պետությունները, նա պատասխանել է, որ տվյալ դեպքում դա բացարձակապես կարևոր չէ:
168.am–ի զրուցակիցն է ՌԴ Պետդումայի պատգամավոր, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամ Ռոման Խուդյակովը: – Պարոն Խուդյակով, Հայաստանը ԵՏՄ անդամ է, որն ըստ էության պետք է երաշխավորեր Հայաստանին անցանկալի անակնկալներից, այնինչ օրերս պարզվեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը բանակցում են գազի սակագնի շուրջ, թեև 2013թ. խոստումներ էին հնչել, թե գազի սակագինն առնվազն 5 տարի չի բարձրանա: Ինչո՞վ եք սա […]
Փետրվարի 27-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Ալբերտ Էմիլի Սաֆարյանը:
Մոսկվայում այսօր սպանվել է ռուսաստանցի հայտնի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ նշելով, որ երկրի ՆԳՆ-ն հաստատել է այդ տեղեկությունը։
Տարայի մեջ լցրեք 400 գրամ կտրատած սխտոր, տարայի հատվածի մեջ լցրեք բարձր որակի ձիթայուղ: 14 օր տարան պահեք մութ տեղում և ամեն օր թափահարելով՝ խառնեք պարունակությունը: 14 օր անց խառնուրդն անցկացրեք թանզիֆի (марля) միջով:
Եթե աչքի խնդիրներ ունեք, ապա ձեզ ենք առաջարկում արդյունավետ միջոց, որը կլավացնի ձեր տեսողությունը: Այս խառնուրդը կօգնի ձեզ ազատվել ակնոցից: Բացի այն փաստից, որ այս խառնուրդը կսրի ձեր տեսողությունը, նաև ապացուցված է, որ այն ձեզ երիտասարդ տեսք կհաղորդի:
Տեղական արտադրողներից շատերն անհանգտացած են մամուլում հայտնված լուրերից, որ «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի սեփականատեր, Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյան որդին` Արմեն Նազարյանը, պատրաստվում է ընտանիքով տեղափոխվել ԱՄՆ:
«Ամեն դեպքում, այսօր Հայաստանի քաղաքական դաշտը, մասնավորապես` ընդդիմադիր, վերարժևորման, վերաիմաստավորման փուլ է ապրում, և կարծում եմ` «Բարգավաճի» համագումարից հետո որոշ շեշտադրումներ ավելի կհստականան»: