Բաժիններ՝

Հայաստանից գինու և կոնյակի արտահանումը դադարեցված է

«Անցած տարի նոյեմբերի 20-25-ից գինու և կոնյակի արտահանումները ՀՀ-ից պրակտիկորեն դադարեցված են: Այսօր ֆինանս չի գալիս հայ արտադրողին: Այդ գումարը մենք մղում էինք աշխատավարձերին, հարկերին, վարկերին, մատակարարներին: Բանկերին չի անհանգստացնում, թե ինչ է կատարվում, իրենց վարկերի տոկոսն են ուզում` ըստ գրաֆիկի: Այս մասով մենք կառավարությունից ակնկալում ենք, որ գոնե առաջիկա 3-4 ամիսներին, որ փոփոխություն չի սպասվում, վարկերի դասակարգման մեխանիզմը փոխեն և ավելի լոյալ ու լիբերալ գտնվեն, որ արտադրողների մասին էլ մտածեն»,- 168.am-ին ասել է Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Ըստ նրա՝ այս ֆորսմաժորային իրավիճակում կառավարությունը պետք է աջակցի արտադրողներին։

«Ակնկալում ենք կառավարության աջակցությունը, որ բանկային համակարգի այդ կետը փոխվի, որ վարկը չդասակարգվի հաջորդ ամսվա 1-ից և ժամկետանց չհամարվի հաջորդ օրը: Գոնե ժամկետանց համարվի 5-րդ օրվանից հետո և դասակարգվի 2-րդ ամսից հետո: Դա` մեկ: Երկրորդ` մենք հասկանում ենք, որ ռուսական շուկայում իրադրությունը չի բարելավվի դեռ երկար ժամանակ, բայց եթե դա հանկարծ երկարաձգվի հուլիս-օգոստոսից, ապա շատ մեծ վտանգի տակ է խաղողի նոր բերքի մթերումը, քանի որ մենք ֆինանսական ռեսուրսներ չենք ունենալու նոր բերքը մթերելու համար ու նաև պարզապես տարաներ չենք ունենալու: Այսինքն` չեն դատարկվի տարաները»,- ասել է նա:

Ամբողջությամբ՝ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս