Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարը տեսանելի ապագայում կշարունակի մնալ մշուշոտ. Կլեպեր

Haqqin.az-ի փոխանցմամբ` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարը շարունակում է մնալ մշուշոտ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպերը` Կոնգրեսում ներկայացնելով միջազգային սպառնալիքների մասին ԱՄՆ հետախուզության գնահատականը.

«2014 թվականին շփման գծում գրանցվել է հրադադարի ռեժիմի խախտումների աճ և ռեկորդային թվով մահվան դեպքեր: Բռնության նման աճը վկայում է, որ հակամարտող ուժերի` միմյանց մոտ գտնվելը շարունակում է պարունակել սխալ հաշվարկի ու լարվածության ռիսկեր: Խաղաղ կարգավորման հեռանկարը տեսանելի ապագայում կմնա մշուշոտ»:

Տեսանյութեր

Լրահոս