![](/banners/BeFunky-design.jpg)
Պեսկովը սադրանք է որակել Բորիս Նեմցովի սպանությունը
![](https://168.am/wp-content/uploads/2015/02/pic_4eacaffe926da370be6349525342c0e6.jpg)
Lenta.ru-ի փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը սադրանք է որակել ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը.
«Տարբեր միջոցառումների ֆոնին, որոնց ընդդիմությունը պլանավորում է անցկացնել մոտակա օրերին, բավական էմոցիոնալ, հագեցած իրավիճակում, որը մենք ունենք Ուկրաինայի դեպքերի կապակցությամբ, բնականաբար դա լիովին կարող է թվալ որպես սադրանք:
Ակնհայտ է, որ Բորիս Նեմցովը եղել է ընդդիմադիր, ակնհայտ է, որ նա բավական սերտ կապերի մեջ է եղել Կիևի տարբեր մարդկանց հետ, նա հաճախ է այնտեղ մեկնել, դա գաղտնիք չէ, դա գիտեն բոլորը»:
Երբ Պեսկովին հարցրել են, թե Նեմցովի սպանությունն ինչպես կարող են ընդունել արևմտյան պետությունները, նա պատասխանել է, որ տվյալ դեպքում դա բացարձակապես կարևոր չէ, և որ պետք է սպասել հետաքննության արդյունքներին: