
Մոսկվայում կրակել են Անաստասիա Վոլոչկովայի Lexus-ի վրա

Միջադեպը կատարվել է հինգ օր առաջ, սակայն դրա մասին հայտնի է դարձել երեկ, քանի որ ոստիկանությունը թաքցրել է այս տեղեկատվությունը, հայտնել է super.ru-ն։
Մեքենան կայանված է եղել Վոլոչկովայի տան մոտ։ Հաջորդ առավոտյան հարեւանները հայտնել են պարուհուն, որ վերջինիս մեքենան վնասվել է։ Անաստասիան միանգամից գնացել է մեքենայի մոտ եւ տեսել, որ դրա վրա կրակել են։ Պարուհին ոստիկանություն է կանչել։
«Ես ծանր սթրեսի մեջ եմ։ Ես հասկանում եմ, որ ինձ կարող էին սպանել։ Նույն սարսափելի զգացողությունն ունեցա մեկ ու կես տարի առաջ, երբ թալանեցին իմ տունը»,- ասել է Վոլոչոկովան։
Վոլոչովան վախենում է իր կյանքի համար եւ խնդրել է իրավապահ մարմիններին որքան հնարվոր է շուտ գտնել չարագործներին, քանի որ նրա կյանքը վտանգված է։
Թարգմանությունը` NEWS.am STYLE-ի: