Փետրվարի 27-ին, ժամը 17.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կ. Ուլնեցու փողոցի թիվ 58 շենքի դիմաց բախվել է մայթեզրին կայանված «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի:
Միևնույն ժամանակ ՕԵԿ-ը հույս է հայտնում, որ ռուսական իրավապահ մարմինները հնարավորինս սեղմ ժամկետներում կբացահայտեն և օրենքի ամբողջ խստությամբ կպատժեն այս անմարդկային հանցագործության պատասխանատուներին և կատարողներին:
Փետրվարի 24-ից մարտի 1-ը Բրյուսելում ընթանում է «Եվրպայի դեմոկրատ ուսանողներ» կառույցի «Թվային դարաշրջան» խորագրով ձմեռային համալսարանը: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ Աննա Օհանյանը ևս մասնակցում է այս հավաքին:
«Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ հիմնադիր նախագահ, գործարար Աբրամ Ամիրխանյանի ինքնասպանության փաստով հարուցված քրեական գործը կարող է տեղափոխվել ԱԱԾ վարույթ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրաքի տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբեր Ալ-Զուբաիդիի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ հայ-իրաքյան հարաբերությունները վերջին շրջանում հաջողությամբ են զարգանում, ինչին նպաստում են նաև բարձր մակարդակի փոխայցելությունները: Վարչապետը կարևորել է «Իրաքյան ավիաուղիների»` դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ չվերթների կազմակերպման փաստը, ինչը նոր թափ կհաղորդի երկկողմ փոխգործակցության զարգացմանը, այդ թվում զբոսաշրջության բնագավառում:
700 գյուղական համայնքներում տաքսի ծառայություն մատուցող ֆիզիկական անձինք ամսվա ավարտին կվճարեն ավելի քիչ՝ 5000 դրամ: Եռամսյակի և տարեկան տուրքի համար վճարվող գումարները ևս ավելի պակաս են. համապատասխանաբար՝ 13.500 և 45.000 դրամ:
Զրուցակիցները քննարկել են Քուվեյթի վարչապետի հրավերով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ առաջիկայում Քուվեյթ կատարելիք պաշտոնական այցին առնչվող հարցեր:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ քաղաքական դրդապատճառներ չի տեսնում: 168.am-ի հետ զրույցում պատգամավորը նկատեց, որ հիմա տարբեր վարկածներ են շրջանառվում հենց իրավապահ մարմինների և Նեմցովի նեղ շրջապատի կողմից:
Ըստ Ա. Մարտիրոսյանի՝ նման դեպքերում, բացի քաղաքականից, ուրիշ դրդապատճառ չի լինում. «Որովհետև այդ կարգի մարդկանց հետ այլ պատճառներով երբևիցե բան չի լինում, միակ տրամաբանականը քաղաքական դրդապատճառն է՝ թե ո՞ր կողմից է եղել, իհարկե, կդժվարանամ ասել, բայց ցանկացած պարագայում, ինձ համար միանշանակ է, որ պատճառը քաղաքական է»:
ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Սպանել են Բորիսին: Կրեմլից 100 մետր հեռավորության վրա: Քաղաքի ամենակենտրոնում՝ լցված հազարավոր ոստիկաններով ու հատուկ ծառայությունների աշխատակիցներով: Այսօր մենք բոլորս սգում ենք: Բոլորը, ովքեր երկար տարիներ ճանաչում և սիրում էին այդ կենսուրախ, համարձակ մարդուն: Շատ դժվար է նրա հարազատների, մայրիկի համար: Մտքերով ես նրանց հետ եմ և կիսում եմ նրանց վիշտը: Մենք ճանապարհել ենք շատերին: Բայց ամեն անգամ դա սպի է սրտի վրա»:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ապաշխարության և պահքի մի գեղեցիկ շրջան է սահմանել հավատացյալների համար, որի կիրակիներից յուրաքանչյուրն իր անվանումն ունի Աստվածաշնչի որևէ պատմությանը համապատասխան: Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի, ըստ Ղուկասի Ավետարանում հիշատակվող անառակ որդու մասին պատմող առակի` (տես Ղուկ. 15:11-32) մի մարդ իր կրտսեր որդու խնդրանքով ունեցվածքը բաժանում է երկու որդիների միջեւ:
Կոնգրեսը միաժամանակ վստահություն է հայտնում, որ պատկան մարմիններն ամեն ինչ կանեն ակնհայտորեն քաղաքական մոտիվներով կատարված այդ եղկելի ոճրագործությունը բացահայտելու եւ նրա պատասխանատուներին արդարադատության առջեւ կանգնեցնելու համար, նկատի ունենալով, որ այդ ոճրագործությունը, Նեմցովի անձնական ողբերգությունը լինելուց բացի, ծանրագույն հարված է՝ հասցված Ռուսաստանի միջազգային վարկին, ինչը չի կարող չմտահոգել նրա բարեկամ պետությունների հասարակություններին։
«Ժառանգություն» կուսակցությունը, սպասարկելով իր կողմից ընդունված քաղաքական ծրագիրը, պատրաստ է և շարունակելու է ազգային եռագույնի ներքո կյանքի կոչել բովանդակ հայության պահանջն ու իղձերը:
Հարցին՝ հաշվի առնելով Բ. Նեմցովի ընդդիմադիր հայացքները, ինչպես նաև այն, որ հենց սպանության օրը տրված հարցազրույցում նա կոչ էր արել միանալ մարտի 1-ին կայանալիք «Գարուն» երթին՝ տեսնո՞ւմ եք քաղաքական դրդապատճառներ այդ սպանության մեջ, Մ.Մելքումյանը պատասխանեց՝ հիմա շատ բարդ է ասելը՝ եղե՞լ են քաղաքական դրդապատճառներ, թե՞ ոչ:
«Նա անհայտ կորած է: Եվ գործի փաստացի հանգամանքները հիմք չեն տալիս մտածելու, որ սպանություն է տեղի ունեցել, որովհետև, ըստ լրատվական միջոցներով տարածված նյութի՝ նա գրություն է թողել, այսինքն՝ ինքը մինչ անհայտ կորելը չի նշում այնպիսի գործոնների մասին, որոնք կվկայեն, որ նրա կյանքի սպառնալիք կա: Այսինքն՝ այս տեսակետից, ես նորից եմ կրկնում՝ այնքանով կարող են կապ ունենալ, ինչքանով հնարավոր է խոսել Պերմյակովի գործի վերաբերյալ կամ ռուսական բազայում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվական արտահոսքը կանխելու տեսակետից: Բայց չեմ կարծում, որ այս պահին կա որևէ հիմք կոնկրետ անհետանալու փաստը և Պերմյակովի գործը կապելու»:
LifeNews կայքը տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում են բացառիկ կադրեր, թե ինչպես է Բորիս Նեմցովի ենթադրյալ մարդասպանը ավտոմեքենայով դիմում է փախուստի:
Վերադարձի օրը «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» ԲԿ-ում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի գնդապետ Անդրանիկ Մկրտումյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է լինելու Հայաստան վերադարձած 5 հոգանոց հայ ընտանիքի հետ ասել էր. «Նրանք դավաճան են, թե` ոչ, կորոշի դատարանը»:
Սումգայիթի ջարդերի 27-րդ տարելիցի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի եւ հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Բորիս Նեմցովին նենգաբար սպանելը ցնցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:
ՀՅԴ Գերագոյն մարմինին կողմից կազմակերպված դեպի Լեռնային Ղարաբաղ զորակցական երթի մասնակիցները՝ մոտ 1200 հոգի, կանգ առան Քաշաթաղի Բերձոր շրջանում: Այս մասին տեղեկացնում է Asbarez.com-ը: Նրանց դիմավորեցին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտերի ր Քաշաթաղի կոմիտեի անդամները: Տեղի ունեցավ ճաշկերույթ:
Այսօր՝ փետրվարի 28-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Միշտ էլ ուրախ եմ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ANCA-ի հետ զրուցելու կապակցությամբ:
Մենք կոչ ենք անում անցկացնել արագ ու անկողմնակալ հետաքննություն:
Բորիս Նեմցովը ժողովրդավարության համարձակ ու անխոնջ պաշտպան էր
Համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որտեղ պատկերված է հոր և դստեր զրույցը: Փոքրիկը հորը բացատրում է, որ պետք չէ զայրանալ մոր վրա: «Եթե չեք ուզում չար մարդիկ լինել, մի՛ վիճեք: Պարզապես մայրիկին հանգսիտ թող»,- ասում է դուստրը՝ հորը հորդորելով օղի չխմել:
Նեմցովն ընդգծել էր, որ Ռուսաստանում չկա որևէ «Արյունալի մայդանի» սպառնալիք, սակայն կա «Հակամայդանի» սպառնալիք:
«Մենք նրանց հետ լավ հարաբերություններ ունենք, բայց նրանք ճանապարհ պետք է անցնեն չէ՞, որ իմ փորձն ունենան: Ես դա վիրավորելու համար չեմ ասում»:
Ուկրաինայի հակամարտությունը կարծես թե խաղաղվում էր, սակայն դա թերևս ձեռնտու չէր շատերին:
Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհի (Մ6) 34-րդ կմ-ում փետրվարի 27-ին տեղի ունեցած քարաթափման հետևանքները Լոռու ճանապարհաշինարարների կողմից վերացվել են:
Իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Անդրանիկ Հ.-ն հայտնել է, որ հիշյալ օրը իր ինքնազգացողությունը վատացել է, չի ցանկացել գնալ ոստիկանության բաժին, սակայն ոստիկանության աշխատակիցները ձեռնաշղթաներով ստիպողաբար բերման ենթարկելիս իր նկատմամբ գործադրել են բռնություն՝ քաշքշել և հարվածել են: