Բորիսի մահը վիշտ է իմ ընտանիքի համար. Խոդորկովսկի
Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ` «ՅՈՒԿՕՍ» ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին Twitter-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է Բորիս Նեմցովի սպանությունը. «Բորիսի մահը վիշտ է ինձ և իմ ընտանիքի համար: Մենք բոլորս սիրել ենք նրան` անզգույշ, սակայն շատ լավ մարդուն»:
Գենադի Գուդկոն հայտարարել է, որ Բորիս Նեմցովի սպանությամբ սկսվել է «ժողովրդի թշնամիներին» գնդակահարելու գործընթացը: Նա հարց է բարձրացրել, թե ով է լինելու հաջորդ զոհը:
Իրինա Խակամադան Նեմցովի սպանությունը համարում է ամենաթողտվության հետևանք` ուշադրություն հրավիրելով նրա վրա, որ դա տեղի է ունեցել գարնանային երթի նախօրեին: Նա ընդգծել է, որ Նեմցովի սպանությամբ սկիզբ է դրվել ահաբեկչությանը:
Ալեքսեյ Վենեդիկտովն ընդգծում է, որ Նեմցովը սպանվել է Կրեմլից մի քանի մետր հեռավորության վրա, որը պաշտպանվում է ամեն կողմից: