Բաժիններ՝

Նեմցովը Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև «կամրջակ» էր. Պորոշենկո

ZN.UA-ի փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն վստահություն է հայտնել, որ Բորիս Նեմցովին սպանողները պատժվելու են: Պորոշենկոն Facebook-ի իր էջում գրել է. «Շոկ: Բորիսին սպանել են: Դժվար է հավատալ դրան: Հիշում եմ նրա ժպիտը, նրա համարձակ գաղափարները:

Նա այն քչերից մեկն է, ում կարելի է անվանել ընկեր: Նա հանդիսացել է Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև կամրջակ: Մարդասպանների կրակոցով դա փլուզվեց: Կարծում եմ, որ դա պատահական չէ: Չեմ կասկածում, որ մարդասպանները պատժվելու են: Վաղ թե ուշ: Վառ հիշողություն …»:

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն իր հերթին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Ռուսաստանի հայրենասեր և միաժամանակ Ուկրաինայի մեծ ընկեր: Մեր հիշողության մեջ այդպիսին էր և հենց այդպիսին էլ կմնա Բորիս Նեմցովը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս