Բաժիններ՝

Ռուսաստանը Ղրիմը վերածել է հզոր հենակետի. Ֆիլիպ Բրիդլավ

USNI News-ի փոխանցմամբ` Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի միավորման գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը հայտարարել է, որ Ղրիմի անցումը Ռուսաստանին ՆԱՏՕ-ի համար խստապես փոխել է ուժերի դասավորվածությունը Սև ծովում, և այժմ ռուսական զենքը տվյալ տարածաշրջանում սպառնում է դաշինքի նավերի ներկայությանը:

Բրիդլավի խոսքերով` էական փոփոխություններն առաջին հերթին կապված են Ղրիմում ռուսական հեռահար զենթիային հարվածային համակարգերի տեղակայման հետ, ինչն ուղիղ սպառնալիք է Սև ծովում ՆԱՏՕ-ի նավերի ներկայության համար.

«Խոցման այդ համակարգերը` սկսած զենիթա-հրթիռային համալիրներից, որոնք ընդգրկում են Սև ծովի գրեթե կեսը և վերջացրած ցամաքային թիրախների հարձակման համակարգերից, որոնք ծավալվել են ողջ ծովափով, այս ամենը Ղրիմում ստեղծել է հզոր հենակետ` տարածաշրջանում ուժերի նախագծման համար»:

Բրիդլավն ընդգծել է նաև տարածաշրջանում ռուս զինվորականների պրոֆեսիոնալիզմը` հիշատակելով Սև ծով մուտք գործող ամերիկյան նավերի վրա ռուսական ինքնաթիռների թռիչքների մասին. «Մենք Սև ծովում տեսնում ենք ռուս զինվորականների փոխգործակցության տարբեր տիպեր: Դա հիմնականում կարելի է անվանել պրոֆեսիոնալ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս