Բաժիններ՝

Ավետիսյանները դուրս կգա՞ն ցույցի

Asparez.am-ըգրում է. Փետրվարի 23-ին Ավետիսյանների հարազատները Շիրակի մարզի դատախազությունում էին: Նրանք եկել էին իրենց բողոքը ներկայացնելու մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանին, միաժամանակ պահանջում էին, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը գա Գյումրի եւ պատասխանի իրենց հուզող հարցերին:

Այդ օրը Ավետիսյանների հարազատները մի քանի ժամ մնացին Ր.Ասլանյանի աշխատասենյակում, ավելի ուշ դատախազություն եկան մարզի փոխոստիկանապետ Աշոտ Գրիգորյանն ու ոստիկանության «Կումայրի» բաժնի պետ Արամ Ղարիբյանը:

Առանց լրագրողների ներկայության հանդիպում ու քննարկում եղավ Ավետիսյանների հարազատների հետ: Հանդիպումից դուրս գալուց հետո՝ Ավետիսյանների հարազատները հայտարարեցին.

«Մենք չենք գնա Երեւան, թող ինքը գա էստեղ, եթե չգա, մենք ցույցի դուրս կգանք: Մենք իրեն մինչեւ հինգշաբթի ժամանակ ենք տալիս, եկավ-եկավ, չէ՝ ուրբաթ օրը դուրս ենք գալիս ցույցի»:

Նրանք այդ օրը նաեւ որոշեցին, որ դիմում են գրելու ՀՀ գլխավոր դատախազին, ներկայացնելու իրենց դժգոհությունն ու պահանջները:

Ավետիսյանների փեսան` Արթուրը, երեկ մեզ հետ զրույցում նշեց, որ ՀՀ գլխավոր դատախազի հետ իրենք հանդիպում չեն ունեցել, դեռ քայլեր չեն ձեռնարկել դատախազի հետ հանդիպելու համար, բայց նրա հետ հանդիպելու եւ նրանից տեղեկություններ իմանալու իրենց պահանջը շարունակում է ուժի մեջ մնալ:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս