Սպանվել է Բորիս Նեմցովը
Մոսկվայում այսօր սպանվել է ռուսաստանցի հայտնի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ նշելով, որ երկրի ՆԳՆ-ն հաստատել է այդ տեղեկությունը։
Տեղեկությունը հաստատել է նաև «ՌՊՌ-Պառնաս» կուսակցության բյուրոյի անդամ Իլյա Յաշինը, ով «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է. «Իմ առջև այժմ, ցավոք, Բորիսի դին է։ Մեծ Զամոսկվորեցկի կամրջի վրա։ Ես տեսնում եմ դին, բազմաթիվ ոստիկաններ կան»:
Նախնական տեղեկություններով, Նեմցովի վրա չորս կրակոց է արձակվել սպիտակ ավտոմեքենայից, որը կրակոցներից հետո փախուստի է դիմել։ Բ. Նեմցովը ստացած վնասվածքներից տեղում մահացել է։