Տեսողության համար լավագույն բաղադրատոմսը
Եթե աչքի խնդիրներ ունեք, ապա ձեզ ենք առաջարկում արդյունավետ միջոց, որը կլավացնի ձեր տեսողությունը: Այս խառնուրդը կօգնի ձեզ ազատվել ակնոցից: Բացի այն փաստից, որ այս խառնուրդը կսրի ձեր տեսողությունը, նաև ապացուցված է, որ այն ձեզ երիտասարդ տեսք կհաղորդի:
Բաղադրատոմսը շատ պարզ է, էժան և հասանելի՝ տանն ինքնուրույն պատրաստելու համար, քանի որ բոլոր բաղադրիչները բնական են: Այն ներկայացրել է healthyfoodstar-ը:
Բաղադրատոմս՝
- 200 գրամ կտավատի ձեթ
- 2 կիտրոն
- Սխտորի 3 ատամ
- 1կգ մեղր
Պատրաստման եղանակը
Կեղևազատեք ու եռացրեք 2 կիտրոնները և ավելացրեք մանրացրած սխտորը: Այս ամենին ավելացրեք կտավատի ձեթն ու մեղրը և խառնեք: Այնուհետև խառնուրդը լցրեք տարայի մեջ և պահեք սառը և մութ տեղում. սառնարանը լավագույն տեղն է: Ուտելուց առաջ 1 ճ/գ օգտագործեք այս խառնուրդից: Ցանկալի է, որ խառնուրդն ուտեք փայտե կամ պլաստմասսե գդալով, ոչ մետաղական, քանի որ այն փչացնում է բաղադրիչների արդյունավետությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը