Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) ներկայացուցիչներ Արթուր Բաղդասարյանի, Հեղինե Բիշարյանի և Մհեր Շահգելդյանի հետ:
Վալսն ընդգծել է, որ դա Ֆրանսիայի ինքնիշխան որոշումն է, որն ընդունվել է՝ չնայած ֆինանսական լուրջ հետևանքներին:
ՀՀ Արմավիրի մարզի Ջրառատ-Գայ-Ակնաշեն հանրապետական նշանակության ավտոճանապարհի Գայ-Ակնաշեն 0,67 կմ երկարությամբ հատվածի վիճակը հիմնանորոգման աշխատանքների արդյունքում բարելավվել է:
Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջել են միջազգային հետաքննություն անցկացնել Բորիս Նեմցովի սպանության շուրջ:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում շարունակվում է 2015 թվականի մարտի 7-ի երեկոյան Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ձերբակալվել է երկու անձ, եւս երեքի նկատմամբ հայտարարվել հետախուզում։
Ողջունելով մեր հայրենակիցներին՝ վարչապետը նշել է, որ Քուվեյթի հայ համայնքը մեր այն համայնքներից է, որի մասին միշտ հպարտությամբ են նշում մայր հայրենիքում:
Խորհրդակցությանը, որը վարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, առողջապահության ոլորտի պատասխանատուներ, ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների, տարածքային զինկոմիսարիատների, ինչպես նաև բուժհանձնաժողովների ներկայացուցիչներ:
ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը կարծում է՝ ցանկացած պետության մեջ ուժ գործադրող մարմինը պետք է լինի միայն պետական. այլընտրանքային ուժային կենտրոնը պետք է բացառվի: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Ա. Արշակյանը նշեց, որ բոլոր ուժային կառույցները, որոնք օրենքներից և կարգից դուրս ինչ-որ միջոցառումներ են իրականացնում՝ հակապետական են, դրանք դեմ են պետությանը և հասարակությանը.
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Հեմոնդը հայտարարել է, որ Ռուսաստանը բրիտանական անվտանգության համար միակ սպառնալիքն է:
Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Աբխազիայի ու Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման շուրջ խորհրդակցություններին:
Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանի, Ստեփան Մարգարյանի և Միքայել Մելքումյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր:
Քիչ առաջ ավարտվել է ԲՀԿ ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, Ստեփան Մարգարյանն ու Միքայել Մելքումյանը:
ՀՀ քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող կուրսանտ Գնել Թևոսյանի հաղորդման հիման վրա:
2014 թվականի հոկտեմբերին փարիզյան հանդիպման ժամանակ նախագահները հայտարարեցին, որ նրանք կողմ են երկխոսության զարգացմանն այս տարի:
168.am-ի տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները այս պահին հանդիպում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ սահմանադրական բարեփոխումների շուրջ սկսված քաղաքական կոնսուլտացիաների շրջանակներում: Թե ի՞նչ դիրքորոշում ունի այժմ ԲՀԿ-ն սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, դեռևս չի հրապարակվում:
Առաջիկայում ՕԵԿ-ը կհստակեցնի, թե ԲՀԿ անդամները, որոնք ի թիվս այլ մարդկանց հայտ են ներկայացրել անդամագրվելու ՕԵԿ-ին՝ կդառնա՞ն ՕԵԿ անդամ, թե՞ ոչ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանն՝ անդրադառնալով սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հայտարարությանը, որ իր տեղեկություններով՝ ԲՀԿ-ից հեռացած պատգամավորներից մի քանիսը պատրաստվում են համալրել ՕԵԿ շարքերը:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային գործընկերության առանցքային թեմաները, մտքեր են փոխանակել «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին» պայմանագրի՝ հունվարի 2-ին ուժի մեջ մտնելուց հետո ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման շուրջ:
Կտտանքների ենթարկված հայերի պատմությունները, ովքեր 20-րդ դարասկզբի ցեղասպանության ընթացում վերապրեցին տեղահանությունն ու ջարդերը, հրեաների պատմությունները, ովքեր վերապրեցին Հիտլերին ու իրենց սպանդը, ռուանդացիների պատմությունները, ովքեր դիմակայեցին անասելի բռնությանն ու նորից սկսեցին կառուցել, Սուդանի ժողովրդի պատմությունները, ովքեր ի հեճուկս ամեն ինչի շարունակում են դիմակայել մարդակերտ ու բնական աղետներին:
Այն, որ այս պահին Պզոն գտնվում է ԱՄՆ-ում, փաստում են yerkir.am-ի ձեռքի տակ հայտնված` ժամեր առաջ արված լուսանկարները:
Պատգամավորը նշեց, որ աշխարհում հասկանում են, որ Ցեղասպանության հետևանքով է, որ հայի միայն 30%-ն է բնակվում Հայաստանում. «Մեր դատը կարող է արձանագրել շատ լուրջ հաջողություն: Կարևոր է ոչ միայն ձևական ճանաչումը, այլև պահանջատիրության էությունն արտահայտվի»: Պատգամավորի խոսքով՝ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման արարողություններին ակնկալում են Չեխիայից պատկառելի պատվիրակություն:
168.am-ի հարցին, թե ո՞ր կետերի շուրջ չկա համաձայնություն, Ա.Մինասյանը հրաժարվեց նշել դրանք՝ հիմնավորելով, որ կոնսուլտացիաները դեռ շարունակվում են և միայն ավարտից հետո ավելի հստակ կարող են ասել:
Պաշտոնական այցով Քուվեյթի Պետությունում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր կեցավայրում ընդունել է «Արաբական տնտեսական զարգացման Քուվեյթի հիմնադրամի» գլխավոր տնօրենի տեղակալ Հիշամ Իբրահիմ Ալ-Ուաքայանին:
«Եթե չեմ սխալվում, անցյալ տարի ոստիկանապետն ասաց, որ Հայաստանում հեղափոխություն չի լինի, որովհետև իրենք գիտեն, թե ինչպես են շնչում բոլոր կուսակցությունները, որովհետև այնտեղ մարդիկ ունեն: Արդյոք Ոստիկանության գործառույթների մե՞ջ է մտնում՝ քաղաքական կուսակցությունների մեջ ունենալ իր մարդկանց: Ես համոզված եմ՝ ոչ: Իսկ արդյոք Ոստիկանության գործառույթի մե՞ջ է մտնում՝ ունենալ գործակալներ և մարդիկ քրեական աշխարհում, այո՛, ամբողջ աշխարհում էլ այդպես է, և նա պետք է իմանա, թե ինչպես են շնչում քրեական այդ խմբավորումները, ոչ թե կուսակցությունները: Եթե իմանա՝ ինչպես են շնչում, այդ քրեական «ռազբորկաները» չէին լինի»:
«Առաջին լրատվական»-ը և՛ Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունից, և՛ Լոս Անջելեսի Հայաստանյան հյուպատոսությունից պարզել է, որ Արմեն Ղազարյան անունով անձից Հայաստան մուտքի վիզա ստանալու դիմում չի ստացվել: Բացի դրանից՝ այնտեղից պատասխանել են որ 2015 թվականի հունվարի 1-ից ԱՄՆ քաղաքացիների մուտքը Հայաստան իրականացվում է առանց վիզայի:
Լավրովն ընդգծել է, որ ներկայումս կա ձգտում, որ այդ համաձայնագիրն արդեն սկսի գործել:
«Չեմ կարծում, որ իրավիճակն անելանելի է, հաշվի առնելով այն, թե որքանով է հայաստանյան հասարակության շրջանում բավարար արտահայտված ցանկությունը՝ ԵՄ-ի հետ մերձենալու և չհրաժարվելու այդ ուղուց: Ասոցացման համաձայնագրի միայն քաղաքական բաղադրիչի վավերացման հնարավորությունները բացառել չեմ կարող»,- ասաց նախկին նախարարը:
Մերկելն ընդգծել է, որ աշխարհաքաղաքական այդ ռիսկերի հաղթահարումը բարդ առաջադրանք է:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ֆինանսական բուրգի գործով քննության ընթացքում այսօր ճառով պետք է հանդես գար գործով մեղադրողը: Վերջինս, սակայն, դատական նիստին չէր ներկայացել՝ հայտնելով, որ վատառողջ է: Դատական նիստն այդ պատճառով հետաձգվեց. հաջորդը տեղի կունենա ապրիլի 2-ին:
Քանի դեռ չի լուծվել ռուս-ամերիկյան դիմակայության հարցը, չի լուծվի նաև Ղարաբաղյան հակամարտությունը: