Աշխարհաքաղաքական ռիսկերը խոչընդոտում են համաշխարհային տնտեսության աճին. Մերկել

Deutsche Welle‎-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի հակամարտության ու «Իսլամական պետության» գործունեության հետևանքով ի հայտ եկած աշխարհաքաղաքական ռիսկերը խոչընդոտում են համաշխարհային տնտեսական աճին:

Այս մասին երեկ Բեռլինում միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նա ընդգծել է, որ աշխարհաքաղաքական ռիսկերը հանգեցրել են նրան, որ աճը շարունակում է մնալ փխրուն:

Մերկելի խոսքերով՝ համաշխարհային տնտեսության համար լուրջ մարտահրավերներ են դարձել առաջին հերթին Ուկրաինայի հակամարտությունն ու «Իսլամական պետություն» արմատական խմբավորման գործունեությունը: Մերկելն ընդգծել է, որ աշխարհաքաղաքական այդ ռիսկերի հաղթահարումը բարդ առաջադրանք է:

Մերկելը մասնավորապես հանդիպել է ԱՄՀ-ի ղեկավար Քրիստին Լագարդի, Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոն Կիմի, ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Ազեվեդոյի ու Զբաղվածության միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գայ Ռայդերի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031