
Հայաստանը հասկանալի պատճառներով շահագրգռված է Աբխազական երկաթուղու վերաբացմամբ. Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Աբխազիայի ու Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման շուրջ խորհրդակցություններին.
«Ինչ վերաբերում է երկաթուղուն, ապա ռուսական կողմը, հաշվի առնելով այն, որ «Ռուսաստանի երկաթուղիները» մասնակցում են երկաթուղու աբխազական հատվածի շահագործմանը՝ միջպետական պայմանավորվածություններին համապատասխան, ապա մենք սկզբունքորեն պատրաստ ենք այդ խորհրդակցություններին:
Սակայն հիմնական որոշումը պետք է կայացնեն գործընթացի անմիջական մասնակիցները, առաջին հերթին՝ Աբխազիան ու Վրաստանը: Դրանում հասկանալի պատճառներով շահագրգռված է Հայաստանը: Մենք պատրաստ կլինենք աջակցել այդ շարժի վերականգնմանը, սակայն պայմանների շուրջ պետք է պայմանավորվեն առաջին հերթին Սուխումն ու Թբիլիսին»: