ԲՀԿ-ականները հանդիպում են Սերժ Սարգսյանի հետ
168.am-ի տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները այս պահին հանդիպում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ սահմանադրական բարեփոխումների շուրջ սկսված քաղաքական կոնսուլտացիաների շրջանակներում: Թե ի՞նչ դիրքորոշում ունի այժմ ԲՀԿ-ն սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, դեռևս չի հրապարակվում:
Մեզ հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հաստատեց, որ հանդիպում լինելու է, բայց հրաժարվեց նշել ժամկետները: Նա նաև հրաժարվեց նշել, թե ԲՀԿ-ն իր դիրքոշումն արդյոք փոխե՞լ է, թե՞ կախված է նախագահի հետ հանդիպումից. «Ես այս պահին զերծ կմնամ, բայց մենք նախկինում շատ հիմնավոր կերպով ներակայացրել ենք մեր առարկությունները և այս պահի դրությամբ մենք ուզում ենք փաստաթղթի հետ ծանոթանալ: Մինչ այդ զերծ կմնանք որևէ գնահատական տալու այդ փաստաթղթին: Նախագահի հետ հյանդիպումից հետո կուսակցությունում էլ կքննակենք ու կտեղեկացնենք մեր դիրքորոշումը»: