ԲՀԿ-ականները Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել են իրենց դիրքորոշումը

Քիչ առաջ ավարտվել է ԲՀԿ ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, Ստեփան Մարգարյանն ու Միքայել Մելքումյանը:

ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք հանդիպման ընթացքում վերահաստատել են իրենց դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Նաև հայտարարեց, թե քննարկումները շարունակվելու են:

168.am-ի հարցին՝ հնարավո՞ր է փոխվի ԲՀԿ դիրքորոշումը, Վ. Բաբայանը պատասխանեց, թե այս պահին ավելին ասել չի կարող՝ կրկնելով, որ քննարկումները շարունակվելու են:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031