Բաժիններ՝

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Նեմցովի սպանության մասին

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջել են միջազգային հետաքննություն անցկացնել Բորիս Նեմցովի սպանության շուրջ: Այս մասին նշված է Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում ընդունված բանաձևում:

Եվրոպացի պատգամավորները կարծում են, որ Նեմցովի մահը Ռուսաստանի ժամանակակից պատմության մեջ ամենանշանավոր քաղաքական սպանությունն էր: Պատգամավորները կարևորել են միջազգային հետաքննություն անցկացնելը՝ հաշվի առնելով ԵԱՀԿ-ի, Եվրոպայի Խորհրդի ու ՄԱԿ-ի շրջանակներում մատչելի գործիքները:

Բացի այդ, պատգամավորները դատապարտել են Ռուսաստանի ղեկավարության որոշումները՝ կապված Նեմցովի սպանությանը ԵՄ-ի մի շարք դիվանագետների ու ազգային պատվիրակությունների մասնակցությունը խոչընդոտելու հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031