Կենտրոնական բանկի նախագահի մարտի 12-ի որոշումներով գրանցումից հանվել է «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ «Սիսիան» ներկայացուցչությունը և գրանցվել «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ «Սիսիան»
Սա մի ոլորտ է, որտեղ մեծ գումարներ են պտտվում, և գերիշխողի դիրքը պատահական ընկերություններ չեն ձեռք բերում:
Շուտով ամառ է, իսկ դուք այդպես էլ չեք ազատվել ավելորդ կիլոգրամներից: Սլավա Բարանսկին առաջարկում է ավելորդ քաշից ազատվելու և կարճ ժամանակահատվածում որովայնի մասին մոռանալու իր մեթոդը:
Դոլարն առաջարկվել է 479.75 դրամով, սակայն պահանջարկ ընդհանրապես չի ներկայացվել։
2015 թվականի մարտի 15-ին Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի հարակից ձորում՝ քարերի մեջ հայտնաբերվել է Կոտայքի մարզի բնակիչ, 46-ամյա Արշակ Առաքելյանի դին:
«Երևանի և Բրյուրսելի միջև քաղաքական կամքի և հանձնառության նոր իմաստավորման կարիք կա` ՀՀ-ԵՄ հարաբերությունները փրկելու և պահպանելու համար: Հիմա մենք աշխատում ենք ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր շրջանակը հստակեցնելու ուղղությամբ, որը շատ ավելի նեղ է նախորդ՝ Ասոցացման համաձայնագրի համեմատ: Սակայն, ամեն դեպքում, Ռիգայի գագաթնաժողովը Արևելյան հարևանության շրջանակում բանակցությունների և գործընթացի սկիզբն է լինելու և ոչ թե ավարտը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը՝ խոսելով ՀՀ-ԵՄ հարաբերությունների ապագայի մասին:
Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ մարտի 15-ին, ժամը 13.10-ին, Տաշիրի Ջահուկյան փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Խաչիկ Գ.-ն:
Ջրծաղիկից մահացած ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Խաչատրյանի հոր ներկայացուցիչը բողոքարկել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով քրեական գործը կարճվել էր համաներման կիրառմամբ:
Խնձորի քացախը հակաբակտերիալ ազդեցություն ունի ու կարող է վերացնել թեփը: Այն կօգնի լավացնել գլխի չոր մաշկի վիճակը:
Բնապահպան, Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը այսօր տեղի ուենցած ասուլիսի ժամանակ նշեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ մի փորք բանավեճ է տեղի ունեցել նախագահի և խորհրդի անդամների միջև:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 18-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակի Սիլիկյան, Լուկաշին, Նորվեգական թաղամասերի, Գրիգոր Զոհրաբ և Չուխաջյան փողոցների, Հասրաթյան 25/3, 25/4, 25/5 շենքերի եւ հարակից տարածքների, Սպանդարյան կայարանի, Հաղթանակ թաղ. 1-ին փողոցի արտադրական ձեռնարկությունների, կաթի գործարանի և հարակից հանրային բաժանորդների, Մերձավան գյուղի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահներից է միայն կախված ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների կառուցողականությունը: Մինսկը՝ որպես հարթակ, ունի բացառիկ նշանակություն ռուս-ուկրաինական երկխոսության համար, բայց չունի որևէ նշանակություն հայ-ադրբեջանական երկխոսության առումով»:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ստացվել է նշանակված դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունը։
Կողուպուտ կատարած երիտասարդին հայտնաբերեցին:
«Օրինական» ուժի մեջ է մտել Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ շինծու քրեական գործի վճիռը, որով նա ոչ միայն հարկադրված է մնալ անազատության մեջ հինգ ու կես տարի, այլև պետք է պետ․բյուջեի օգտին վճարի իբր կաշառքի արդյունքում ստացված 2000 ԱՄՆ դոլար։
Հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշեց, որ հայկական կողմի առաջարկներն ուղղված էին ՌԴ աջակցությանը՝ Ուկրաինայի հետ կապված հարցերով, որպեսզի մեղմեն ՌԴ դեմ ձևակերպումները: Նա նշեց, որ Ադրբեջանի առաջարկները վերաբերում էին Ղարաբաղյան խնդրին. «Մեզ համար կարևորագույն խնդրները չներառվեցին զեկույցում և հանձնաժողովը մերժեց, մյուսի վերաբերյալ մենք դեռ հնարավորություն ունենք նիստում և բյուրոյում քննարկել ու փորձենք դա էլ դուրս բերել: Այն սկզբունքային չէ մեզ համար, բայց ցանկալի է, որ հետագայի համար տեղ չգտնի»:
Որակավորում ստացած մասնակիցները առաջիկա տարիներին կմասնակցեն Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի անդամ երկրների ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի գնահատումներին՝ համաձայն ՖԱԹՖ-ի (Financial Action Task Force) նոր խմբագրությամբ հաստատված 40 հանձնարարականների:
Զարգացած երկրների կառավարող համակարգերում կանանց ներկայացվածությունը հասնում է 40 տոկոսի
Մենք չենք ընդունում, որ ասում են, թե միայն հայերը ցավ ապրեցին և դա անվանում են ցեղասպանություն:
Մարտի 17-ին, 20-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 17-ին լեռնային գոտիներում, Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում՝ ձյուն:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ կառավարությունում ստորագրվել է երեք փաստաթուղթ՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի 10 մլն եվրո ծավալով վարկային համաձայնագիրը, որն ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:
«Բաքուն անում է ամեն ինչ՝ խաղաղ բանակցությունները ձախողելու համար: Վերջին 1 տարում Բաքուն շփման գծում լրջորեն սրել է իրավիճակը՝ զգալիորեն ավելացնելով հրադարարի ռեժիմի խախտման դեպքերը և թիրախավորելով քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ օգտագործելով ծանր զինատեխնիկա և պատճառելով մեծ զոհեր»,- այսօր ԱԺ-ում Եվրանեսթի խորհրդարանական համաժողովի շրջանակներում տեղի ունեցած Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Այս մասին նշված է գերատեսչության կայքում:
Պանդան դարձել է գիտնականների ուշադրության օբյեկտ: Ճապոնացի գիտնականների վերջին հետազոտությունների շնորհիվ հայտնի է դարձել, որ այս փափլիկ բուսակերների արյան մեջ առկա է ուժեղ ազդեցության հակաբիոտիկ, որն ունակ է ոչնչացնել մի շարք ախտածին մանրէներ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել շինություն ապօրինի մուտք գործելով խոշոր չափերով գողություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը:
«Ես որևէ մեկի հետ հակամարտություն չունեմ»,- այսօր հատարարեց ԲՀԿ նախագահ, խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչ հակամարտություն կա ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանի և իր միջև:
Յացենյուկի խոսքերով՝ դա է պահանջում Դոնբասում հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը:
Սաուդյան իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են մոտակա 20 տարում կառուցել 16 ատոմային ռեակտոր: