Միաձայն մերժվեց Ադրբեջանի առաջարկությունը
Այսօր ՀՀ ԱԺ-ում Եվրանեսթի խորհրդարանական համաժողովի շրջանակներում տեղի ունեցած Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հաստատվեց «ԵՄ-ի և Արևելյան Եվրոպայի գործընկեր երկրների միջև համագործակցության խթանումը 2014-2020 թթ. Եվրոպական հարևանության գործիքի միջոցով» զեկույցը: Հայկական կողմի առաջարկած 9 փոփոխություններից ընդունվեցին 6-ը, ադրբեջանական կողմից ներկայացված 3 առաջարկներից՝ 1-ը:
Ինչպես նիստից հետո լրագրողներին պարզաբանեց հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, հայկական կողմի առաջարկներն ուղղված էին ՌԴ աջակցությանը՝ Ուկրաինայի հետ կապված հարցերով, որպեսզի մեղմեն ՌԴ դեմ ձևակերպումները: Նա նշեց, որ Ադրբեջանի առաջարկները վերաբերում էին Ղարաբաղյան խնդրին. «Մեզ համար կարևորագույն խնդրները չներառվեցին զեկույցում և հանձնաժողովը մերժեց, մյուսի վերաբերյալ մենք դեռ հնարավորություն ունենք նիստում և բյուրոյում քննարկել ու փորձենք դա էլ դուրս բերել: Այն սկզբունքային չէ մեզ համար, բայց ցանկալի է, որ հետագայի համար տեղ չգտնի»:
Ա.Զաքարյանը կարևորեց, որ միաձայն մերժվեց Ադրբեջանի այն առաջարկությունը, որ ՀՀ-ն, լինելով ԵՏՄ անդամ, պետք է չշարունակի նրա հետ համագործակցությունը. «Սա խոսում է այն մասին, որ ԵՄ կողմից պատրաստակամությունը մեծ է շարունակել համագործակցությունը»: Զեկույցն ընդունվելու է վաղը՝ Եվրանեսթի 4-րդ լիագումար նիստի ժամանակ: