Խնձորի քացախը՝ մազերի համար
Takprosto.cc կայքը գրում է, որ խնձորի քացախը բազմաթիվ առավելություններ ունի և կարող է օգնել ավելի գեղեցիկ ու փայլուն մազեր ունենալ:
1. Խնձորի քացախը հակաբակտերիալ ազդեցություն ունի ու կարող է վերացնել թեփը: Այն կօգնի լավացնել գլխի չոր մաշկի վիճակը:
2. Որպեսզի մազերը չխառնվեն, խնձորի քացախ օգտագործեք: Այն օգտագործելուց հետո դւք ավելի հեշտ կսանրեք ձեր մազերը:
3. Խնձորի քացախի օգտագործումը մազերին ծավալ կհաղորդի:
4. Շամպունը և կոնդիցիոները կարելի է փոխարինել խնձորի քացախով: Բացի դա՝ խնձորի քացախի օգտագործումից հետո մազերը լվանալու լրացուցիչ միջոցներ օգտագործելու անհրաժեշտություն չի լինի:
5. Խնձորի քացախը նպաստում է մազերի աճին:
6. Խնձորի քացախն օգնում է մազերն ավելի ուղիղ դարձնել:
7. Երբեմն շամպունի օգտագործումից հետո մազերի վրա մնում են քիմիական նյութեր: Խնձորի քացախը կարող է այդ բոլոր քիմիական միջոցները հեռացնել գլխից:
8. Իրականությանը համապատասխանում է այն պնդումը, որ խնձորի քացախն օգնում է խուսափել մազերի ճյուղավորումից:
Թարգմանությունը 168.am-ի