Բաժիններ՝

Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում գնահատող-փորձագետների որակավորման դասընթաց Հայաստանում

Մարտի 9-13-ը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախումբը անցկացրել է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի ոլորտում գնահատող-փորձագետների որակավորման դասընթաց, որի նպատակն էր ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի անդամ երկրների ներկայացուցիչներին պատրաստել որպես ֆինանսական, իրավական և իրավապահ ոլորտների փորձագետներ: Որակավորում ստացած մասնակիցները առաջիկա տարիներին կմասնակցեն Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի անդամ երկրների ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի գնահատումներին՝ համաձայն ՖԱԹՖ-ի (Financial Action Task Force) նոր խմբագրությամբ հաստատված 40 հանձնարարականների:

Դասընթացը վարել են Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի Գլխավոր քարտուղար Ջոն Ռինգութը, Բելգիայի Ֆինանսական հետախուզության մարմնի ղեկավարի տեղակալ Բուդվին Վերհալստը, Գերնսիի ֆինանսական վերահսկողության ծառայության քաղաքականության և միջազգային կապերի տնօրեն Ռիչարդ Ուոլկերը, Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի քարտուղարության այլ ներկայացուցիչներ:
Դասընթացին մասնակցել են Եվրոպայի խորհրդի անդամ 20 երկրների ֆինանսական, իրավական և իրավապահ համակարգերի շուրջ 40 ներկայացուցիչներ: Հայաստանի Հանրապետությունից դասընթացին մասնակցել են ՀՀ ԿԲ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի, ՀՀ Գլխավոր դատախազության և ՀՀ Արդարադատության նախարարության ներկայացուցիչները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս