Բաժիններ՝

Մարգվելաշվիլին կողմ է, որ Վրաստանի հաջորդ նախագահը լինի կին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր հայտարարել է, որ լավ կլիներ, եթե Վրաստանի հաջորդ նախագահը լինի կին: Մարգվելաշվիլին այս մասին հայտարարել է երկրի քաղաքականությանը կանանց ներգրավվածության թեմային նվիրված հանդիպման ժամանակ.

«Զարգացած երկրների կառավարող համակարգերում կանանց ներկայացվածությունը հասնում է 40 տոկոսի: Մեր երկիրը պետք է ձգտի հասնել այդ ցուցանիշին: Լավ կլիներ, եթե Վրաստանի հինգերորդ նախագահը լինի կին: Այն երկրներում, ուր առկա է կանանց մեծ ներգրավվածություն, քաղաքականությունն ավելի կայուն է՝ հենված որակյալ որոշումների վրա»:

Ավելի վաղ Մարգվելաշվիլին 2015 թվականը երկրում հայտարարել է կանանց տարի: Մարգվելաշվիլին հաղթել է 2013 թվականի հոկտեմբերի 27-ին Վրաստանում անցկացված նախագահական ընտրություններում: Վրաստանում նախագահական հաջորդ ընտրություններն անցկացվելու են 2018 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս