«Վերջին մեկ տարում Բաքուն շփման գծում լրջորեն սրել է իրավիճակը». Նալբանդյան

«Բաքուն անում է ամեն ինչ՝ խաղաղ բանակցությունները ձախողելու համար: Վերջին 1 տարում Բաքուն շփման գծում լրջորեն սրել է իրավիճակը՝ զգալիորեն ավելացնելով հրադարարի ռեժիմի խախտման դեպքերը և թիրախավորելով քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ օգտագործելով ծանր զինատեխնիկա և պատճառելով մեծ զոհեր»,- այսօր ԱԺ-ում Եվրանեսթի խորհրդարանական համաժողովի շրջանակներում տեղի ունեցած Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ըստ նրա՝ Ադրբեջանը շարունակում է հակադրվել Մինսկի խմբի համանախագահներին, որոնք մտահոգություն են հայտնել ներկա իրավիճակի վերաբերյալ, Բաքվին հիշեցրել են իրենց մանդատի մասին և կոչ են արել զերծ մնալ բախումներից: Նալբանդյանը նշեց, որ Ադրբեջանը 30 անգամ ավելացրել է ռազմական բյուջեն, սպառնում է հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով և մերժում է Մինսկի խմբի համանախագահների առաջարկները: Է.Նալբանդյանն անդրադարձավ նաև Հայոց Ցեղասպանության խնդրին ու նշեց, որ դրա ճանաչումը կնպաստի ապագայում հնարավոր ցեղասպանությունների կանխարգելմանը. «Ցեղասպանության ճանաչումը դրանց կանխարգելման երաշխիքն է և չպետք է անտեսենք դա»:

Տեսանյութեր

Լրահոս