Բաժիններ՝

Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը կալանք է դրել Ղրիմի պատգամավորների ու ղեկավարների գույքի վրա

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը կալանք է դրել Ղրիմի Գերագույն ռադայի պատգամավորների ու ինքնավարության իշխանական մարմինների ղեկավարների ունեցվածքի վրա: Այս մասին նշված է գերատեսչության կայքում:

Մասնավորապես, կալանք է դրվել Սերգեյ Աքսյոնովի ու Վլադիմիր Կոնստանտինովի գույքի վրա: Հաղորդագրության մեջ նշված է, որ կալանքն ընդհանուր առմամբ առնչվում է 67 տրանսպորտային միջոցի, գրեթե 70 բնակելի և ոչ բնակելի շինությունների և այլ գույքի, որոնք գտնվում են Ուկրաինայի ցամաքային հատվածում:

Ընդգվծվում է, որ կալանքի տակ դրված գույքը գնահատվում է 1.2 միլիարդ գրիվնա (3.4 միլիարդ ռուբլի): Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հետաքննում Ղրիմի Գերագույն խորհրդի պատգամավորների, ինչպես նաև ինքնավարության ղեկավարների նկատմամբ:

Վերջիններիս կասկածում են սահմանադրական կարգը բռնի տապալելուն, ներքին կարգով Ուկրաինայի սահմանները փոփոխելուն մասնակցելու և այդ մասին կոչեր հնչեցնելու, ինչպես նաև պետական դավաճանություն գործելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս