Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր :
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց 2014թ. հունիսի 12-ին բողոքի ակցիա իրականացրած եւ 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի հայրը ահազանգում է, որ Նուբարաշեն ՔԿՀ-ում պահվող որդու կյանքին վտանգ է սպառնում:
Դեկտեմբերի 11-ին, ժամը 11.11-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ-Սևան ավտոճանապարհին` Լճափ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:
Զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Վարդան Արթուրի Վարդանյանի սպանության դեպքի առթիվ։
«Քննչական գործողությունների կատարման անհրաժեշտությունն ինքնանպատակ չէ: Յուրաքանչյուր քննչական գործողության կատարումը տվյալ պահին քննիչի մոտ առաջացած հիմքերն են: Այն, որ 9 օր հետո են կարողացել Պերմյակովին հարցաքննել, դա դեռևս չի նշանակում, որ այդ ընթացքում քննչական որևէ գործողություններ չեն իրականացվել»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին՝ ինչո՞ւ են հայ իրավապահները Գյումրիում Ավետիսյանների սպանության օրվանից հետո միայն 9 օր անց կարողացել քննչական գործողություններ կատարել այդ գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի հետ:
Լոնդոնի հյուսիսում անցկացված ոստիկանական օպերացիայի ժամանակ 1 մարդու են գնդակահարել, Սքոթլանդ Յարդից հայտնել են BBC-ին:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Բուենոս Այրեսում դեկտեմբերի 10-ին ներկա է գտնվել Արգենտինայի Հանրապետության նորընտիր նախագահ Մաուրիսիո Մակրիի երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Արարողությունից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպում է ունեցել Արգենտինայի նախագահի հետ:
Այսօր Թուրքիայի 10 քաղաքներում անցկացված «զուգահեռ պետություն» օպերացիայի ժամանակ որոշում է կայացվել կալանավորել տասնյակ մարդկանց, հայտնում է DHA-
Դեկտեմբերի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ին արևելյան շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ:
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը մեկնաբանել է Ուկրաինայի Գերագույն ռադայում ծագած կռիվը, հայտնում է ուկրաինական «Վեստի» թերթը:
Սիրիացի փախստականներ փոխադրող հերթական օդանավն է վայրէջք կատարել Կանադայում: globalnews-ը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է Կանադայի վարչապետը, երկրի այլ պաշտոնյաների հետ անձամբ դիմավորում օդանավից դուրս եկող առաջին ընտանիքին:
«Մենք հավատում ենք, որ եկել է ժամանակը, որ ավելի քան մեկամյա դադարից հետո նախագահները հանդիպեն ու կոնստրուկտիվ քննարկեն կարգավորման հետագա քայլերը»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Եվրոպական ժողովրդական կուսակցության ուսանողական կազմակերպության՝ «Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ»-ի խորհրդի անդամներին, ովքեր Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության հրավերով Երևանում մասնակցում են «Կառավարման նոր մոդելների ներդրումը Արևելյան գործընկերության երկրներում» խորագրով հավաքին:
Ստանդարտացման ազգային մարմնի ղեկավար Ե.Ազարյանի և Ռուսաստանի Դաշնության տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման և համապատասխանության գնահատման ՌԱԳՄ կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ա.Լոցմանովի կողմից ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանն արժանացել է «Ոսկե մրցանակի»:
Դեկտեմբերի 10-ին ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 20.25-ի սահմաններում «ԿԻԱ Սորենտո» մակնիշի ավտոմեքենան Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ցանկապատված հողամասը, ինչի հետևանքով ուղևորուհին՝ 1947 թ. ծնված Սիրան Բաբասյանը:
«Այդ զենքը մի օր պետք է կրակեր, ինչ-որ մի տեղ պետք է կրակեր: Դա ուղղված կլիներ պետական մարմնին, թե ուղղված կլիներ կոնկրետ անձի կամ անձանց կամ անձանց խմբերին, դա այս պահի դրությամբ, այսինքն՝ հասարակական վստահության մթոնոլորտ ձևավորելու տեսակետից, նշանակություն չունի»:
Ուկրաինայի Գերագույն ռադայում երկրի վարչապետ Արսենի Յացենյուկի ելույթի ժամանակ ժողովրդական պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հայտնում է RIA Novosti-ն:
ՌԴ Քննչական կոմիտեն հեռակա կարգով ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն մեղադրել է երկու սպանություն կազմակերպելու մեջ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է նրանց, ովքեր կարող են նոր սադրանքներ իրականացնել Սիրիայում ռուսական ուժերի դեմ, հայտնում է Gazeta.ru-ն:
Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով զենիթային կայանքներ և տարբեր տրամաչափի ականանետեր:
«Նախ՝ Գլխավոր դատախազությանը որևէ մեկը չի կարող ուղղորդել՝ ոչ Սահմանադրությամբ, ոչ օրենքով, ոչ որևէ այլ կերպ: Ինչ վերբերում է մոնտաժված լինելու վերաբերյալ վարչապեի հայարարությանը, ես անկեղծ ասած չեմ լսել նմն հայտարարություն, չեմ էլ կարծում անկեղծ ասած, որ նման հայարարություն կարող էր լինել, որովհետև այս կամ այն տեսանյութի՝ մոնտաժված լինելու կամ չլինելու մասին հետևություններ հնարավոր է անել բացառապես համապատասխան փորձաքննությունների արդյունքում»:
Նվազագույնը 22 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են Սիրիայի հյուսիս արևելքում գտնվող Թել-Թամեր քաղաքում իրականացված մի շարք պայթյունների հետևանքով: Այս մասին հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը:
Նավթի գները շարունակում են նվազել՝ հասնելով նոր նվազագույն ցուցանիշների: Դրանք շաբաթվա ընթացքում նվազել են ավելի քան 8%-ով ՕՊԵՔ-ի կողմից նոյեմբերին նավթի արդյունահանման ծավալների մեծացման ֆոնի վրա, հայտնում է korrespondent.net-ը:
Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի մամուլի ասուլիսը:
«Հայաստանը և ԼՂ-ն մշտապես կողմ են եղել վստահության ամրապնդման միջոցառումներին, ինչպիսիք են զինադադարի ռեժիմի ամրապնդումը, դիպուկահարների հետ քաշումը, շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը, որոնց շարունակաբար խոչընդոտում է Ադրբեջանը` լիովին արհամարհելով ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններն ու հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը»:
Դեկտեմբերի 10-ին ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 20-ին «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Տիգրան Մեծի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել երկու կանանց:
Այսօր ԵՊԲՀ-ում կազմակերպված «ԶԼՄ-ներ և հոգեկան առողջություն» թեմայով գիտաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ԵՊԲՀ-ի հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանն ասաց, որ լրատվամիջոցները պետք է որոշ նյութեր հրապարակելուց առաջ մտածեն՝ այս լուրը կարո՞ղ է ինչ-որ մեկին վնասել, թե ոչ: Ըստ նրա՝ շատ լուրջ անելիքներ կան և՛ օրենսդրական դաշտում, և՛ ժուռնալիստական էթիկայի շրջանակներում.
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը մեղադրել է Սաուդյան Արաբիային ու նրա դաշնակիցներին Եմենի դպրոցների վրա հարձակումներ գործելու մեջ, գրում է korrespondent.net-ը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 9/15 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ։
«Ագրեսիվ, սեռական բնույթ ունեցող ինֆորմացիան ազդում է մարդու բնազդների վրա, իսկ բնազդների վրա ազդող ինֆորմացիան մեծ լսարան գրավելու միտում ունի: Նմանատիպ բովանդակությունը կոմերցիայի տեսանկյունից շահավետ է, քանի որ մեծ լսարանն ավելի հեշտ է վաճառել ավելի թանկ գովազդատուներին»,- այսօր ԵՊԲՀ-ում կազմակերպված «ԶԼՄ-ներ և հոգեկան առողջություն» թեմայով գիտաժողովի ժամանակ 168.am-ի ու «Շանթ» հեռուստաընկերության հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԵՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Վահրամ Միրաքյանը: