
Լոնդոնում անցկացված հատուկ օպերացիայի ժամանակ 1 մարդ է գնդակահարվել

Լոնդոնի հյուսիսում անցկացված ոստիկանական օպերացիայի ժամանակ 1 մարդու են գնդակահարել, Սքոթլանդ Յարդից հայտնել են BBC-ին:
Օպերացիան սկսվել է տեղի ժամանակով ժ. 9:00-ին (Երևանի ժամանակով ժ. 13:00-ին):
Տղամարդու մահվան հանգամանքները դեռ հայտնի չեն: Հաղորդվում է, որ նա ստացել է հրազենային վնասվածքներ ու մահացել է մինչ շտապօգնության մեքենայի ժամանումը:
Հատուկ օպերացիայի անցկացման նպատակը նույնպես չի բացահայտվում: Հաղորդվում է միայն, որ այն անցկացվել է հետախուզության տրամադրած տվյալների հիման վրա, միաժամանակ, ահաբեկչության հակազդման միջոցառումների շրջանակում:
Տղամարդու մահը կուսումնասիրի ներքին հետաքննությունների բաժանմունքը: