Բաժիններ՝

Ռադայում Յացենյուկի ելույթի ժամանակ պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

Ուկրաինայի Գերագույն ռադայում երկրի վարչապետ Արսենի Յացենյուկի ելույթի ժամանակ ժողովրդական պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հայտնում է RIA Novosti-ն:

Ծեծկռտուքին ստիպված է եղել անձամբ միջամտել Ռադայի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանը: Յացենյուկը, չնայած քաշքշուկին, առաջարկել է պատգամավորներին շարունակել լսել նախարարների կաբինետի հաշվետվությունը:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կռիվը ծագել է «Ազգային ճակատ» և նախագահամետ «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցությունների պատգամավորների միջև:
«Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության ղեկավար Յուրի Լուցենկոն Ռադայի պատգամավորներից ներողություն էր խնդրել իր խմբակցության պատգամավոր Օլեգ Բարնայի վարքագծի համար, ով հրահրել էր կռիվը:

Կռվի պատճառ էին հանդիսացել Յացենյուկի խոսքերն այն մասին, ով հիշեցրել է, որ կառավարությունը ձևավորվել է կոալիցիայի ստեղծման արդյունքում, այդ պատճառով էլ «Պյոտր Պորոշենկոյի բլոկը» պատասխանատվություն է կրում իր նախարարների գործունեության, մասնավորապես էներգետիկայի ու ածխային արդյունաբերության նախարար Վլադիմիր Դեմչիշինի համար, ով նշանակվել էր «Պյոտր Պորոշենկոյի բլոկի» քվոտայով:

https://www.youtube.com/watch?v=egAEaoA7UMM

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս