Բաժիններ՝

ՌԴ Քննչական կոմիտեն Խոդորկովսկուն մեղադրել է սպանություններ կազմակերպելու մեջ, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվելու

ՌԴ Քննչական կոմիտեն հեռակա կարգով ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն մեղադրել է երկու սպանություն կազմակերպելու մեջ:

Ինչպես TASS-ին հայտնել է Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը, կապված այն բանի հետ, որ Խոդորկովսկին չի ներկայացել Քննչական կոմիտե, մոտ ժամանակներս նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվելու:

«Հետաքննության տվյալով՝ հենց Խոդորկովսկին, լինելով նավթային ՅՈՒԿՕՍ ընկերության վարչության նախագահ ու բաժնետեր, հանձնարարել է իր աշխատակիցներ Նևզլինին ու Պիչուգինին, ինչպես նաև այլ անձնանց՝ Պետուխովի ու Ռիբինը սպանությունը, ում ծառայողական գործունեությունը հակասել է ՅՈՒԿՕՍ-ի շահերին»,- հայտարարել է Մարկինը:
Խոդորկովսկին ու նրա փաստաբանները չեն ներկայացել Քննչական կոմիտե, որտեղ հրավիրվել էին 1998թ. սպանված Նեֆտեյուգանսկի քաղաքապետ Վլադիմիր Պետուխովի սպանության գործով:

Անձամբ ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավարը, ով բնակվում է Շվեյցարիայում, նախօրեին օնլայն համաժողովի ժամանակ հայտարարել է, թե չի պատրաստվում վերադառնալ Ռուսաստան ու որ ինքն ու իր ներկայացուցիչները չեն գնալու Քննչական կոմիտե՝ մասնակցելու տվյալ քրեական գործով քննչական գործողություններին:

Նա նաև հայտարարել է, թե առնչություն չունի Պետուխովի սպանությանը՝ նշելով, թե այդ գործի շրջանակում կպատասխանի միայն Շվեյցարիայի իշխանությունների հարցերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս